Զելենսկին օգնության պահանջ է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի։

1847065
Զելենսկին օգնության պահանջ է հայտնել

«Մեզ պետք է զենք, ֆինանսական և մարդկային աջակցություն» ասաց Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկին դիմել է Կանադայի 11 տարբեր համալսարանների ուսանողներին առցանց վիդեոկոնֆերանսի հղման միջոցով:

Նշելով, որ երկրների և հասարակությունների միջև հեռավորությունը կարող է կրճատվել ինտերնետի միջոցով, Զելենսկին ասաց․

«Մեզ համար ինտերնետը մի տեսակ զենք է, քանի որ այդպես մենք կարող ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում, տեղեկատվությունը երբեմն կարող է ավելի մեծ հարված հասցնել, քան որոշ տեսակի զենքեր»:

Զելենսկին կոչ է արել իր ժողովրդին պայքարել, իսկ միջազգային հանրությանը շարունակել օգնությունը ու ասաց․

«Մեզ պետք է զենք, ֆինանսական և մարդկային աջակցություն»։



Այս թեմայով լուրեր