Ջրհեղեղ Բալնգլադեշում․ զոհվել է 42 մարդ

Բանգլադեշի ծովի մակարդակին մոտ գտնվող շրջաններում հորդառատ անձրեւների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի։

1847078
Ջրհեղեղ Բալնգլադեշում․ զոհվել է 42 մարդ

Առողջապահական ծառայությունների գլխավոր տնօրինության տվյալներով՝ 21 մարդ մահացել է հյուսիսարևելյան Սիլհեթ շրջանում, 18 մարդ՝ հյուսիսային և կենտրոնական Միմենսինհ շրջանում, և 3 մարդ՝ հյուսիսային Ռանգպուր շրջանում։

Նշված մարզերում վերջին 3 օրերին շարունակվող հեղեղումների պատճառով ավելի քան 3400 մարդ տուժել է ջրային հիվանդություններով։

Ջրհեղեղից տուժած շրջաններում սկսել է հումանիտար ճգնաժամ առաջանալ։ Սննդի և խմելու ջրի բաշխմանը մասնակցել են նաև ռազմածովային և օդուժի անդամները։

Ջրհեղեղը, որը վնաս է հասցրել միայն Սիլհեթի շրջանում 56 հազար հեկտար ցորենի դաշտերին, վնասել է նաև այլ շրջանների գյուղատնտեսական տարածքները։

Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել նաև ճանապարհներին և երկաթգծերին։



Այս թեմայով լուրեր