Զելենսկի․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են և ողջ Եվրոպայի բարօրության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է անկախ լինի ռուսական բնական գազից և խզի բոլոր կապերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է փող աշխատելու համար։

1844758
Զելենսկի․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են և ողջ Եվրոպայի բարօրության համար

Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից երկրի հարավարևմտյան Օհրիդ քաղաքում անցկացվող Պրեսպայի երկխոսության ֆորումին։

«Ի՞նչ կլինի Ուկրաինայի պատերազմից հետո». Կիսվելով այդ թեմայով բարձր մակարդակի նիստում իր ուղերձով՝ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են և ողջ Եվրոպայի բարօրության համար։

Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է անկախ լինի ռուսական բնական գազից և խզի բոլոր կապերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է փող աշխատելու համար։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Արևմտյան Բալկանյան երկրներին Ուկրաինային աջակցության համար։

Նշելով, որ Ռուսաստանը տարիներ շարունակ այսպես կոչված էներգակիրների վստահելի աղբյուրի տպավորություն է թողնում, Ուկրաինայի ղեկավարն ասել է.

«Բայց իրականում դա եվրոպական տարբեր երկրներին ստիպեց իրենից կախվածության մեջ դնել, հիմա, երբ Ռուսաստանը որոշեց պայքարել եվրոպական երկրներ ներխուժելու համար, նախ օգտագործեց այս էներգետիկ շղթան»:

Նշելով, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումը և նրա ագրոարդյունաբերական ենթակառուցվածքի վրա հարձակումները առաջացրել են դեֆիցիտներ համաշխարհային պարենային շուկայի կարևոր տարածաշրջանային հատվածներում, Զելենսկին կատարել է հետևյալ գնահատականը․

«Ուկրաինական հացահատիկն անհրաժեշտ է համաշխարհային պարենային կայունության համար»:

 



Այս թեմայով լուրեր