Ստոլտենբերգ. Մենք պետք է լրջորեն վերաբերվենք Թուրքիայի մտահոգություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ իրենք պետք է լրջորեն ընդունեն նախագահ Ռեջեփ Էրդողանի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտող երկրների վերաբերյալ, քանի որ Թուրքիան իսկապես կանգնած է ահաբեկչական լուրջ սպառնալիքների առաջ։

1843443
Ստոլտենբերգ. Մենք պետք է լրջորեն վերաբերվենք Թուրքիայի մտահոգություններին

Սթոլթենբերգը մասնակցել է աշխատանքային ընթրիքին Հաագայում, Նիդեռլանդներ, որը կազմակերպել էին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ նախապատրաստվելով հունիսի 29-30-ը Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ընթրիքին ներկա են եղել նաև Ռումինիայի վարչապետ Կլաուս Յոհանիսը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան և Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը։

Այնուհետեւ Սթոլթենբերգը համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել ՆԱՏՕ-ի 7 երկրների վարչապետների հետ։

Նշելով, որ իր նոր ավարտված այցերը Ֆինլանդիա և Շվեդիա դրական են եղել՝ Սթոլթենբերգն ասել է, որ ինքը ողջունում է երկու երկրների ջանքերը՝ ուղղված մտահոգություններին, այդ թվում՝ Թուրքիայի պայքարը անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ։

«Մենք պետք է լրջորեն վերաբերվենք նախագահ Էրդողանի արտահայտած մտահոգություններին, քանի որ Թուրքիան իսկապես կանգնած է ահաբեկչական լուրջ սպառնալիքների առաջ» ասել է Յենս Սթոլթենբերգն ու շարունակել․ «Եթե Թուրքիայի նման կարևոր դաշնակիցը մտահոգություններ ունի, մենք կարող ենք լուծում գտնել՝ նստելով և խոսելով։

Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն նույնպես հայտարարել է, որ իրենք կաշխատեն լուծում գտնել մինչև ամսվա վերջին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ և հետո՝ հայտնելով, որ կարծում է, թե Թուրքիայի մտահոգությունները կվերանան իսկ Շվեդիան և Ֆինլանդիան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

 



Այս թեմայով լուրեր