Անդերոսոն․ Հանդիպել ենք Թուրքիայի հետ, և ես սպասում եմ մոտ ապագայում կառուցողական հանդիպումների

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ իրենք հանդիպել են Թուրքիայի հետ և ակնկալում են մոտ ապագայում շարունակել կառուցողական հանդիպումներն ու բանակցությունները։

1836354
Անդերոսոն․ Հանդիպել ենք Թուրքիայի հետ, և ես սպասում եմ մոտ ապագայում կառուցողական հանդիպումների

Մագդալենա Անդերսոնը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, ով մասնակցել է մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած համաժողովին։

Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Անդերսոնն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ի բանակցություններին։

Անդերսոնը ասեց․

«Մենք հանդիպել ենք Թուրքիայի հետ, և ես անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում կառուցողական հանդիպումների և բանակցությունների շարունակությանը, մենք այս հարցում գործում ենք Ֆինլանդիայի հետ միասին»։



Այս թեմայով լուրեր