Մակրոն․ Թուրքիան կարևոր դեր է խաղացել Ուկրաինայից հացահատիկի արտահանման գործում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղացել Ուկրաինայից հացահատիկի արտահանման գործում։

1835822
Մակրոն․ Թուրքիան կարևոր դեր է խաղացել Ուկրաինայից հացահատիկի արտահանման գործում

Եվրամիության (ԵՄ) առաջնորդների գագաթնաժողովից հետո մամուլին տված իր հայտարարության մեջ Էմանուել Մակրոնն անդրադարձել է բազմաթիվ հարցերի, ինչպես նաև ԵՄ կողմից ընդունված նոր որոշումներին՝ կապված փետրվարի 24-ից ընթացող Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ։

Ֆրանսիան Աֆրիկյան միության ժամանակավոր նախագահ Սենեգալի հետ պարենային անվտանգության մասին խոսած լինելու մասին նշող Մակրոնը հայտարարել է, որ իրենք փորձում են Թուրքիայի օգնությամբ կարճ ժամանակում ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայից դուրս բերել 20 միլիոն տոննա հացահատիկ։

Նշելով, որ Թուրքիան կարևոր դեր ունի իր տեղակայման և Սև ծովի հետ կապված պայմանավորվածությունների առումով՝ Մակրոնը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից դրական արդյունքներ են ստացվել Ուկրաինայից հացահատիկի և ցորենի արտահանման վերաբերյալ։

Հույս հայտնելով, որ խնդիրը մոտ օրերս կլուծվի՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լուծումը փնտրելու դիրքորոշումը։

 



Այս թեմայով լուրեր