Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

1828648
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Ելիսեյան պալատի (Ֆրանսիայի նախագահության) հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցում քննարկվել է Եվրամիությանն անդամակցելու հայտը, ինչպես նաև մարդասիրական օգնության և զենքի առաքումը Ուկրաինա։

Մակրոնը Վլադիմիր Զելենսկիին հարցրել է Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում վերջին իրավիճակի մասին, որտեղ Ուկրաինայում շարունակվում են տարհանումները։

Զելենսկիից տեղեկություններ խնդրելով իր երկրի կարիքների մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ իրենք վճռական են պատասխանել Ուկրաինայի աջակցության բոլոր խնդրանքներին, հատկապես պաշտպանական տեխնիկայի, վառելիքի, մարդասիրական օգնության, տնտեսական և ֆինանսական ոլորտներում։

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի առաջիկա օրերին մեծացնել մարդասիրական օգնության և զենքի առաքումը Ուկրաինա։

Մակրոնն ու Զելենսկին քննարկել են նաև «պարենային անվտանգության» հարցը և, այս համատեքստում, աշխարհի մեծ մասի համար անհրաժեշտ ուկրաինական հացահատիկի արտահանման ուղիները։

Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, որոնք Ֆրանսիան կարող է տրամադրել Ուկրաինային միջազգային համաձայնագրի շրջանակներում՝ ապահովելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը։

Մակրոնը Զելենսկիին ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի խնդրանքը հիմնված է ԵՄ հանձնաժողովի կարծիքի վրա, և որ ԵՄ երկրները «Ուկրաինան պատկանում է մեր եվրոպական ընտանիքին» հայտարարության կատարված Վերսալյան գագաթնաժողովի ոգով  այն կքննվի հունիսին Եվրոպական խորհրդի կողմից։

 



Այս թեմայով լուրեր