Սթոլթենբերգ․ Պետք է լուծվեն Թուրքիայի մտավախությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Չավուշօղլուի հետ հեռախոսով խոսել է, և որ Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները պետք է լուծվեն։
1827949

Յենս Սթոլթենբերգը սոցցանցերի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Նշելով, որ հանդիպմանը քննարկվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը՝ Սթոլթենբերգը ասեց․
«Թուրքիան արժեքավոր դաշնակից է, և անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է լուծվի»:
Սթոլթենբերգը նշել է, որ «նման պատմական պահին» անհրաժեշտ է միասին լինել։