Բլինկեն․ Ռուսական զորքերը շարունակում են մոտենալ Ուկրաինային

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս չի բերել ուկրաինական սահմանից, այլ ավելի շուտ կարեւոր տարրեր է տեղափոխել դեպի սահման։

1780062
Բլինկեն․ Ռուսական զորքերը շարունակում են մոտենալ Ուկրաինային

Բլինկենը, ով մասնակցել է հեռուստատեսային ծրագրին, գնահատել է Ռուսաստանի այն հայտարարությունը, որ նա դուրս է բերում իր ուժերի մի մասը, որոնք տեղակայված են դեպի Ուկրաինայի սահմաններ։ Բլինկենը ասեց․

«Կա Ռուսաստանի ասածները։ Մեկ էլ արածները։ Մենք նրանց ռազմական ուժերի մեջ հետքայլ չտեսանք։ Նրանք շատ սպառնալից են մնում Ուկրաինայի սահմանների երկայնքով։ Ավելի լավ է գործադրել այն, ինչ ասում են: Բայց մենք դեռ չենք տեսել»:

Մեկ այլ հեռուստածրագրում Բլինկենը հայտարարել է, որ իրենք տեսել են, որ այն ուժերը, որոնք կարող են լինել հնարավոր հարձակման նախակարապետը, դեռեւս մնում են սահմանամերձ տարածքներում։

Հայտնելով, որ իրենք կողջունեն Ռուսաստանի զորքերի դուրսբերումը, Բլինկենն ընդգծել է, որ պատրաստ են Մոսկվայի հետ դիվանագիտության, բայց պատրաստ են Ռուսաստանի դեմ հնարավոր հարձակման դեպքում քայլերին։



Այս թեմայով լուրեր