Հակաիսրայելական բողոքի ցույց Վաշինգտոնում

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Իսրայելի դեմ պաղեստինցիների բողոքի ակցիայի ժամանակ 7 մարդ է ձերբակալվել։

1767178
Հակաիսրայելական բողոքի ցույց Վաշինգտոնում

Վաշինգտոնում հարյուրավոր մարդիկ պաստառներով հավաքվել են Իսրայելի դեսպանատան դիմաց։

Պաղեստինի երիտասարդական շարժման կազմակերպած ցույցում բողոքի են ենթարկվել Իսրայելի անօրինական բնակավայրերը, հատկապես Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում։

Նշված կազմակերպության հայտարարության մեջ երեք պահանջ է ներկայացվել՝ դադարեցնել ապօրինի բնակավայրերը, որոնք Իսրայելն ընդարձակեց՝ բռնի կերպով հեռացնելով պաղեստինցիներին իրենց տներից, դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին,եւ լրատվամիջոցներին՝ աչք չփակել Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի վրա ու նշել են, որ նստացույցը չի դադարեցվի, եթե դրանք չկատարվեն։

Պաղեստինի դրոշներն ու պաստառները ձեռքներին՝ խումբը վանկարկել է Իսրայելի դեմ կարգախոսներ։

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց վրաններ տեղադրած ցուցարարներից 7-ին ոստիկանությունը բերման է ենթարկել։



Այս թեմայով լուրեր