Բլինկենը կոչ է արել Պուտինին

Ուկրաինայում հանդիպումներ կատարող Միացյալ Նահանգների (ԱՄՆ) արտաքին գործերի նախարար Անտոնի Բլինկենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է ընտրել «խաղաղ ճանապարհ»։

1765241
Բլինկենը կոչ է արել Պուտինին

Հատկանշական էր, որ Ուկրաինային աջակցելու նպատակով Ուկրաինա այցելած Անտոնի Բլինկենի այս հայտարարությունը հնչել է Ժնևում իր ռուս գործընկեր Լավրովի հետ հանդիպումից երկու օր առաջ։

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը ելույթ ունեցող Բլինկենը ասեց․

«Մեծ հույս ունեմ, որ մենք կարող ենք այս (ճգնաժամը) պահել դիվանագիտական ​​եւ խաղաղ ճանապարհով, բայց, ի վերջո, դա կլինի նախագահ Պուտինի որոշումը»:

Կիև կատարած այցի ժամանակ Բլինկենը նաեւ պնդել է, որ Պուտինը կարող է ավելի շատ զորքեր ուղարկել Ուկրաինայի սահման ու ասեց․

«Մենք գիտենք, որ պլաններ կան շատ կարճ ժամանակում ավելի մեծացնելու այս իշխանությունը, ինչը նախագահ Պուտինին հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ»:

 



Այս թեմայով լուրեր