Բայդենը Զելենսկիին աջակցություն է խոստացել

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կրկնել է իր երկրի եւ գործընկերների հանձնառությունը՝ աջակցելու Ռուսաստանի ներխուժման դեպքում։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազր

1755918
Բայդենը Զելենսկիին աջակցություն է խոստացել

Հեռախոսազրույցում Բայդենը Զելենսկիին ասեց. «ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները անպայման կպատասխանեն Ռուսաստանի կողմից Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում»։ 


Երկու ղեկավարները նաև իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդում կայանալիք ռազմավարական կայունության երկխոսությանը, որը կսկսվի հաջորդ շաբաթ, եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում դիվանագիտական ​​ջանքերին։


Բայդենը նաեւ վերահաստատել է իր երկրի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, վստահության ամրապնդման միջոցառումներին՝ Դոնբասում լարվածությունը նվազեցնելու եւ ակտիվ դիվանագիտությանը՝ Մինսկի համաձայնագրի իրականացման համար։
 



Այս թեմայով լուրեր