Նախագահ Էրդողանը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին երդմնակալության կապակցությամբ։

1750815
Նախագահ Էրդողանը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Շոլցն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Հեբեստրեյթը ասեց․
«Նախագահ Էրդողանը շնորհավորել է կանցլերին երդմնակալության կապակցությամբ»։


Հայտարարելով, որ երկու առաջնորդները «համաձայնել են Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ սերտ համակարգումը պահպանելու ցանկության շուրջ», Հեբեստրեյթը նշել է, որ հանդիպման առանցքում են եղել երկկողմ հարաբերությունները եւ արտաքին քաղաքական խնդիրները։
 



Այս թեմայով լուրեր