Պայթյուն՝ Սերբիայում հրթիռային գործարանում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հրթիռներ եւ ռազմական զինամթերք արտադրող գործարանում պայթյունի հետեւանքով երկու բանվոր է զոհվել։

1737933
Պայթյուն՝ Սերբիայում հրթիռային գործարանում

Գործարանում կրկնվող պայթյուններ են եղել, ծուխը ծածկել է քաղաքի մեծ մասը։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ։ Միջադեպի հետեւանքով 2 բանվոր զոհվել է, տուժել է 16 բանվոր։

Պայթյունի պատճառների վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել։ Պայթյունի հնարավոր վտանգի պատճառով գործարանի շրջակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։

Նշվել է, որ գործարանի 260 քմ մակերեսով պահեստում 30 կիլոգրամ պայթուցիկ պարունակող 500 հրթիռ կա։



Այս թեմայով լուրեր