Ռուսաստանը հայտարարել է, որ աջակցում են՝ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Բ-ի ջանքերին:

Ռուսաստանը Հորդանանում հեղաշեջման փորձի պնտումով 20 հոգու կալանավորվելուց հետո հայտարարել է, որ աջակցում են՝ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Բ-ի ջանքերին:

1615083
Ռուսաստանը հայտարարել է, որ աջակցում են՝ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Բ-ի ջանքերին:

Ռուսաստանի ԱԳՆ-ից կատարված հայտարարության համաձայն՝ պաշտոնական Մոսկվան «Հորդանանում կայունություն եւ անվտանգությունը վնասելու փորձը» հետեւում են ուշադրությամբ:

Հայտարարությանը ասվեց.

« Սատարում ենք Հորդանանի օրինական իշխանություններին եւ անձամբ թագավոր Աբդուլլահ Երկրորդին ՝ երկրում կայունությունն ու կարգը պահպանելու ջանքերին»:

Ապրիլի 3-ի երեկոյան առաջին պլան մղվեցին այն պնդումները, թե բարձրաստիճան մարդիկ բերման են ենթարկվել Հորդանանում թագավոր Աբդուլլահ Երկրորդի դեմ դավադրության պատճառով:

Washington Post թերթը պնդում է, որ Հորդանանում 20 մարդ է բերման ենթարկվել «երկրի կայունությունը սպառնելու պատճառաբանությամբ», թագավոր Աբդուլլահ Երկրորդի եղբայրը ՝ արքայազն Համզա բին Հուսեյնը, նույնպես ձերբակալվել է Ամմանի իր տանը:

Հորդանանի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ահմեդ ալ-Հունեյթին հայտարարել է, որ Համզա բեն Հուսեյնին չեն ձերբակալել, սակայն իրեն խնդրել են դադարեցնել գործողությունները, որոնք կարող են վնասել երկրի անվտանգությանը:

Հորդանանի ՊԵՏՐԱ պաշտոնական գործակալությունում հրապարակված լուրում հաղորդվում է, որ Թագավորական դատարանի նախկին նախագահ Բասըմ Իբրահիմ Ավադալլահը եւ նրա ուղեկցող որոշ անձինք անվտանգության նկատառումներով բերման են ենթարկվել:

Արքայազն Բին Հուսեյինը թագաժառանգ էր 1999-2004 թվականներին, բայց հետագայում նշանակվեց թագավոր Աբդուլլահ Երկրորդի ավագ որդին ՝ Հուսեյն բին Աբդուլլահը:

 



Այս թեմայով լուրեր