Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին

Ռուսաստանի Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիյի թունավորման եւ կալանավորման վերաբերյալ իր երկրի հանդեպ պատժամիջոցների որոշմանը կպատասխանեն փոխադարձության սկզբունքի համաձայն:

1594066
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին

Զախարովան հրապարակած հայտարարագրում նշել է, որ ԱՄՆ-ի իշխանության պատժամիջոցների որոշումների հետ կապված «Եվրոմիության հետ դուետ կազմկելով սկսել է թշնամական հակառուսական գրոհը Մոսկվան պատժելու համար»:

Զախարովան պնդում է, որ Սպիտակ պալատը փորձում է զարգացնել արտաքին թշնամու կերպարը եւ չի մտահոգվում իր ներքին խնդիրներով:

Որպես պատժամիջոցների կիրառման պատճառ իբրեւ Ալեքսեյ Նավալնիյի ռազմական քիմիական նյութերով թունավորվելը ներկայացնելը «անհեթեթություն» որակող Զախարովան ասեց.

«Այս ամենը արդարացում է մեր ներքին գործերում բացահայտ միջամտությունը շարունակելու համար: Մենք մտադիր չենք դրան դիմանալ: Մենք կարձագանքենք փոխադարձության սկզբունքի համաձայն:

Զախարովան նշել է, որ պատժամիջոցների կամ այլ ճնշումների միջոցով Ռուսաստանին ինչ-որ բան պարտադրելու վրա հիմնված հաշիվները նախկինում ձախողվել են եւ շարունակում են ձախովել ու շարունակեց.

«Անկախ ամերիկյան պատժամիջոցներից ՝ մենք շարունակելու ենք հետևողականորեն եւ վճռականորեն պաշտպանել մեր ազգային շահերը ՝ հակազդելով ցանկացած ագրեսիային: Մենք մեր (ԱՄՆ) գործընկերներին կոչ ենք անում չխաղալ կրակի հետ»:

ԱՄՆ-ը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման եւ ձերբակալման համար որոշեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից 7 պաշտոնյաների եւ 14 կազմակերպությունների նկատմամբ:

 

 



Այս թեմայով լուրեր