Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսային դեպքերի թիվն աճել է 88-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 411 հազար 510-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 109 միլիոն 390 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 81 միլիոն 484 հազարը անցել է:

1583637
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսային դեպքերի թիվն աճել է 88-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 88-ով՝ հասնելով 169 հազար 255-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 90-ով, եւ հասել 161 հազար 105-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 802 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 684 հազար 640-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 147-ի, եւս 792 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 211 մարդ։

497 հազար 174 զոհվածներով համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում դեպքերի թիվը 28 միլիոն 261 հազար 470-ը անցել է:

Համաճարակի պատճառով վերջին մեկ օրում Բրազիլիայում 713, Մեքսիկայում 436, Արգենտինայում ՝ 48, Կոլումբիայում ՝ 180, Պերուում ՝ 212, Չիլիում ՝ 98, Բոլիվիայում ՝ 47: Այս տվյալների համաձայն, Կովիդ -19-ից մարդկային կորուստը Բրազիլիայում 239 հազար 294 է, Մեքսիկայում `174 հազար 207, Արգենտինայում` 50 հազար 236, Կոլումբիայում `57 հազար 605, Պերուում` 43 հազար 703, Չիլիում `19 հազար 541, եւ Բոլիվիայում 11 հազար 202 մարդ է մահացել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 258 մարդ է մահացել, 10 հազար 972 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 117 հազար 166-ի, վարակվածների թիվն իսկ 4 միլիոն 38 հազար 78-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 221 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 93 հազար 577-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 11 հազար 68 մարդ ավելանալով 2 միլիոն 721 հազար 879 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 167 մարդ է մահացել, զոհվածների թիվը 81 հազար 814 է եղել: Մեկ օրում 16 հազար 546 նոր դեպքով վարակվածների թիվը 3 միլիոն 465 հազար 163-ի է հասել:

 



Այս թեմայով լուրեր