Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը հասել է 2 միլիոն 294 հազար 550-ի: Վիրուսով վարակվածների թիվը 105 միլիոն 422 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 77 միլիոն 114 հազարի է հասել:

1577813
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով՝ հասնելով 167 հազար 726-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 305-ով եւ հասել 159 հազար 350-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 858 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 659 հազար 181-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 109-ի, ևս 779 վարակակիր, ըստ երկրի Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 488 մարդ։

Համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 466 հազար 988 է եղել: Դեպքերի թիվն իսկ 27 միլիոն 273 հազար 890 է հասել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 915 մարդ է մահացել, 20 հազար 634 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 110 հազար 250-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 892 հազար 459-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում զոհվել է 422 մարդ, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 90 հազար 241-ի: Վարակվածների թիվն աճել է 13 հազար 659-ով ՝ կազմելով 2 միլիոն 597 հազար 446:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը մեկ օրում 357 է եղել ընդհանուր թիվն հասել է 77 հազար 952: Մեկ օրում գրանցվել է 23 հազար 448 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 274 հազար 608-ի: Մյուս կողմից երկրում կատարված մի հարցման համաձայն՝ Ֆրանսացիների 71 տոկոսը մտածում են, որ կառավարությունը համաճարակի վերապերյալ «ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ» չի կայացրել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 432 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 60 հազար 802-ի է հասել: Նույն ժամանակահատվածում 29 հազար 960 նոր դեպք է հաստատվել, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 943 հազար 349-ի:



Այս թեմայով լուրեր