Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 952 հազար 985-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 91 միլիոն 322 հազար, ապաքինվածների թիվն իսկ 65 միլիոն 317 հազար է եղել:

1561906
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝

 

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝ հասնելով 162 հազար 643-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 729-ով և հասել 150 հազար 602-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1885 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 611 հազար 815-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 941-ի, ևս 707 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 393 մարդ։

ԱՄՆ-ում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 385 հազար 249 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 23 միլիոն 143 հազար 197 է եղել: ԱՄՆ-ի Նախագահության ընտրված Ջո Բայդենն էլ կորոնավիրուսի պատվաստման երկրորդ դոզան է արել: Բայդենը պատվաստի ապահով լինելը ներկայացնելու համար առաջին դոզա պատվաստը դեկտեմբերի 21-ին ուղիղ եթերում էր կատարել: Երկրում մինջեւ հիմա մոտ 9 միլիոն մարդ պատվաստվել է:

Անգլիայում վերջին մեկ օրում 529 մարդ համաճարակի պատճառով է մահացել, 46 հազար 169 հոգու մոտ վիրուս է հաստատվել: այս տվյալներով երկրում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 81 հազար 960-ի դեպքերի թիվն իսկ 3 միլիոն 118 հազար 518-ի է բարձրացել:

Իտալիայում կորոնավիրուսային համաճարակում զոհվածների թիվը վերջին մեկ օրում 448 ավելանալով 79 հազար 203 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ նույն ժամանակաշրջանում 12 հազար 532 ավելանալով 2 միլիոն 289 հազար 21 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսային համաճարակում վերջին մեկ օրում 310 հոգու մահանալու հետեւանքով վիրուսի պատճառով զոհվածների թիվը 68 հազար 60-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում 3 հազար 582 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվն էլ 2 միլիոն 786 հազար 838-ի է բարձրացել: Ֆրանսիայում մինջեւ հիմա 138 հազար 351 մարդ է պատվաստվել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին 3 օրում 401 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը բարձրացել է 52 հազար 275-ի: Նույն ժամանակաշրջանում 61 հազար 422 նոր դեպք հաստատվելով վարակվածների թիվը 2 միլիոն 111 հազար 782-ի է բարձրացել: Երկրում վերջին երկու շաբաթ է նոր դեպքերի թվերում բարձրացման պատճառով տեղական ինքնակառավարման մարմինները կանխարքելիչ հավելյան միջոցներ են հայտարարել:

 



Այս թեմայով լուրեր