Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 357-ով
Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 618 հազարւ անցավ: Վիրուսով վարակվածների թիվը 72 միլիոն 647 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 50 միլիոն 865 հազար է եղել:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 357-ով, բուժվածներինը՝ 797-ով, գրանցվել է մահվան եւս 17 դեպք։ Երեկ Հայաստանում կատարվել է հազար 373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: 797 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 17 դեպք: ՀՀ․ Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այսօր` տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 հազար 682 դեպք, որոնցից 125 հազարհազառ 966-ը` առողջացած, 2 հազար 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 հազար 595 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 հազար 732 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 306 հազար 359-ի, վիրուսով վարակվածների թիվն իսկ 16 միլիոն 737 հազար 267-ի է հասել:
Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 150 մարդ, զոհվածների թիվը 57 հազար 911-ի է բարձրացել: Երկրում վիրուսով վարակվածների թիվը նույն շամանակահատվածում 11 հազար 533 ավելանալով 2 միլիոն 376 հազար 852-ի է բարձրացել:
Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 64 հազար 170-ի է բարձրացել: Երկրում վարակվածների թիվն իսկ մեկ միլիոն 849 հազար 403 է եղել:
Գերմանիայում համաճարակի պատճառով 22 հազար 406 հոգի է մահացել: Երկրում վարակվածների թիվն էլ մեկ միլիոն 338 հազար 483 է եղել: