Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 473 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 63 միլիոն 590 հազար, ապաքինվածների թիվն իսկ 43 միլիոն 985 հազարը անցել է:

1537398
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով՝ հասնելով 135 հազար 967-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է ՀՀ. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 923-ով եւ հասել 110 հազար 365-ի:

 Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 490 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 512 հազար 617-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 193-ի, եւս 559 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 850 մարդ։

ԱՄՆ-ում համաճարակում զոհվածների թիվը 274 հազար 332 է եղել: Երկրում վարակվածների թիվն էկ 13 միլիոն 920 հազար 38 է եղել: Նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի խորհրդատու Դոկ. Սկոտ Ատլասը հայտարարել է, որ հրաժարվում է պաշտոնից: Մոտավորապես 4,5 ամիս առաջ պաշտոնավորված Ատլասը հատկապես դիմակի վերաբերյալ կատարած հայտարարությունների պատճառով խիստ քննադատությունների էր ենթարկվել:

Անգլիայում կորոնավիրուսից հետո վերջին մեկ օրում մահացել է 205 հոգի եւ զոհվածների թիվը 58 հազար 448 է եղել: Նույն ժամանակաշրջանում 12 հազար 330 դեպք հաստատված երկրում վարակվածների թիվը մեկ միլիոն 629 հազար 657-ի է բարձրացել Առողջապահության նախարար Մեթ Հենկոքը ասաց, որ ազգային կարանտինը հանգեցրեց կորոնավիրուսի դեպքերի 30 տոկոս կրճատմանը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 408 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 52 հազար 731-ի է բարձրացել: Երկրում նույն ժամանակաշրջանում վիրուսով վարակվածների թիվն էլ 4 հազար 5 ավելանալով 2 միլիոն 222 հազար 488 -ի է հասել:

Համաճարակի պատճառով 9 հազար 376 հոգու մահացած 523 հազար 478 հոգու վարակված Հոլանդիայում կորոնավիրուսի պատճառով փակ շրջաններում դիմակ կրել ստիպող օրենքը ուժի մեջ է մտնում այսօր:

Կանադայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով զոհվածների թիվը 12 հազար 84-ի է բարձրացել: Երկրում դեպքերի թիվն իսկ 375 հազար 737-ի է հասել:

Համաճարակում զոհվածների թվի հազար 786, վարակվածների թվի 128 հազար 442 լինող ԽՈրվաթիայում տիկինի վարակվող Վարչապետ Անդրեյ Պլենկովիչի թեստավորումն էլ դրական է դուրս եկել:



Այս թեմայով լուրեր