Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 465 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 63 միլիոն 73 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 43 միլիոն 546 հազարը անցել է:

1536696
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝ հասնելով 135 հազար 124-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 22 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր Հայաստանի ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1078-ով և հասել 108 հազար 442-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է հազար 98 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 510 հազար 127-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 164-ի, եւս 542 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 23 հազար 976 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 273 հազար 72 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 13 միլիոն 750 հազար 404 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 198 հոգի է մահացել: զոհվածների թիվը 52 հազար 325 է եղել: Մեկ օրում 9 հազար 748 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 2 միլոին 218 հազար 483-ի է բարձրացել: Երկրում կորոնավիրուսային թեստերի դրական դուրս գալու մակարդակն իսկ 11,1 է եղել: Ֆրանսիայի Պետական ​​խորհուրդը խնդրեց վերագնահատել երկրում հավաքական պաշտամունքի սահմանափակումները: Աղոթատեղերում արարողություններին ամենաշատը 30 հոգու մասնակցելու նախազգուշությունների չեղարկումն են պահանջել: Արարողությունների սահմանափակման չեղարկման դեպքում չեղարկվելու է նաեւ ուրբաթ օրյա նամազնաերի վերաբերյալ արգելադրումները:

Վերջին մեկ օրում համաճարակի պատճառով 87 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 8 հազար 54-ի, 2 հազար 665 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 518 հազար 549-ի բարձրացած Չեխիայում ռիսկի մակարդակը 4-ից 3-ի է նվազել: Երկրում հինգշաբթի օրվանից սկսյալ այդ թվում սպասարկման սեկտորը բացվելու են բոլոր գործատեղերը, ճաշարանները կես հնարավորությամբ է աշխատելու իսկ աշխատատեղերը որոշակի քանակի հաճախորդներին կսպասարկեն:

Մինջեւ հիմա վիրուսի պատճառով 58 հազար 245 հոգու մահացած Անգլիայում մեկ օրում 12 հազար 155 նոր դեպք է հաստատվել: Դեպքերի թիվը 1 միլիոն 617 հազարը անցել է: Մինջեւ հիմա 54 հազար 904 հոգու մահացած Իտալիայում վերջին մեկ օրում 20 հազարից ավել դեպք է հաստատվել, դեպքերի թիվը 1 միլիոն 585 հազար 178-ի է հասել:

Կորոնավիրուսի պատճառով հազար 712 զոհվածներ գրանցվախ Խորվաթիայում դեպքերի թիվը 126 հազար 612-ը անցել է: Խորվաթիայի Վարչապետ Անդրեյ Պլենկովիչի տիկինը Անա Պլենկովիչը վարակվել է կորոնավիրուսով: Խորվաթիայի Վարչապետը կապի մեջ լինելու պատճառով կարանտինի մեջ է մտել:



Այս թեմայով լուրեր