Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է հազար 785-ով

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 426 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 60 միլիոն 721 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 42 միլիոն 32 հազարը անցել է:

1534585
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է հազար 785-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1785-ով՝ հասնելով 130 հազար 870-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 28 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 142-ով և հասել 103 հազար 55-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 383 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 498 հազար 951-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 68-ի, ևս 519 վարակակիր, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 228 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 268 հազար 221 է եղել: Երկրում վարակվածների թիվը 13 միլիոն 138 հազարի է հասել:

Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 56 հազար 533-ի է բարձրացել: Երկրում դեպքերի թիվն իսկ մեկ միլիոն 557 հազար է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 52 հազար 28-ի էբ արձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ մեկ միլիոն 480 հազարի է հասել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 50 հազար 618 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 170 հազարի է բարձրացել:

Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 15 հազար 381-ի, դեպքերի թիվն իսկ 983 հազար 731-ի է բարձրացել: Վարչապետ Անգելա Մերկելը նշել է, որ կորոնավիրուսային կանխարքելիչ միջոցները շարունակելու է մինջեւ դեկտեմբերի 20-ը սակայն հարկավոր լինելու դեպքում սա հնարավոր է երկարացնել մինջեւ հունվար ամսի սկիզբը:



Այս թեմայով լուրեր