Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է  հազար 563-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը մեկ միլիոն 414 հազար է եղել: Վիրուսով վարակվածների թիվը 60 միլիոն 108 հազար, ապաքինվածների թիվն իսկ 41 միլիոն 556 հազար է եղել:

1533913
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է  հազար 563-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է հազար 563-ով՝ հասնելով 129 հազար 85-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 38 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 969-ով եւ հասել 100 հազար 913-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 198 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 494 հազար 568-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 40-ի, եւս 513 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 619 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 265 հազար 943 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 12 միլիոն 956 հազար 783 է եղել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 608 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 55 հազար 838-ի էհ ասել: 11 հազար 299 նոր դեպքով վարակվածների թիվը մեկ միլիոն 538 հազար 794 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 853 հոգի է մահացել, զոհվածների թիվը 51 հազար 306-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 23 հազար 232 ավելանալով մեկ միլիոն 455 հազար 22 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում հիվանդանոցներում 458, վերջին 4 օրում ծեռանոցներում իսկ 551 հոգի է մահացել, զոհվածների թիվը 50 հազար 237 է եղել: Մեկ օրում գրանցված 9 հազար 155 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 153 հազար 815 է եղել:

Կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում Բրազիլիայում 630, Մեկսիկայում 813, Արգենտինայում 311, Կոլումբիայում 198, Պերույում 44, Էկվադորում 39 եւ Չիլիյում 25 մարդ է մահացել:



Այս թեմայով լուրեր