Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվն աճել է 813-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը մեկ միլիոն 402 հազար 42 է եղել: Վիրուսով վարակվածների թիվը 59 միլիոն 516 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 41 միլիոն 157 հազարը անցել է:

1533242
Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվն աճել է 813-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով՝ հասնելով 127 հազար 522-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 845-ով եւ հասել 98 հազար 944-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 490 հազար 370-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2002-ի, եւս 507 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 հազար 69 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 263 հազար 687 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 12 միլիոն 777 հազար 174-ի է բարձրացել:

Անգլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 55 հազար 495 է եղել: 2020 թվականի դեկտեմբերի 15-ից հետո Անգլիա մուտք գործող ուղեւորներին կորոնավիրուսի թեստավորում է կատարվելու եւ արդյունքը նեկատիվ դուրս եկողների կարանտինայի ժամկետը կարճացվելու է առնվազն մեկ շաբաթով:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օտում 630 մարդ է մահացել, զոհվածների ընդհանուր թիվը 50 հազար 453-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվը 22 հազար 930 ավելանալով մեկ միլիոն 431 հազար 795 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 501 մարդ է մահացել, զոհվածների ընթհանուր թիվը հասել է 49 հազար 232-ի: Մեկ օրում գրանցված 4 հազար 452 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն144 հազար է եղել:



Այս թեմայով լուրեր