Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում զոհվածների թիվը մեկ միլիոն 366 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 57 միլիոն 292 հազարը ապաքինվածների թիվն իսկ 39 միլիոն 776 հազարը անցել է:

1531237
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝ հասնելով 123 հազար 646-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 366-ով և հասել 90 հազար 754-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 480 հազար 445-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1900-ի, եւս 488 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 504 մարդ:

ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի պատճառով զոհվածների թիվը 258 հազար 333-ի է բարձրացել: Երկրում վարակվածների թիվը 12 միլիոն 70 հազարի է հասել: Երկրում ամենաընդարձակ տարածք ունեցող, 10 միլիոնից քիչ բնակչություն ունեցող Տեխասը կորոնավիրուսային դեպքերի ու զոհվածների մակարդակով Կալիֆորնիան անցել է: Նահանգում 20 հազար 540 զոհվածներ են գրանցվել, 1 միլիոն 130 հազարից ավել դեպքեր են հաստատվել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 501 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 53 հազար 775-ի է բարձրացել: 22 հազար 915 նոր դեպքով վարակվածների թիվը մեկ միլիոն 453 հազար 256 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 47 հազար 870-ի էհ ասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ մեկ միլիոն 308 հազար է եղել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 42 հազար 291 է եղել: Երկրում վարակվածների թիվը մեկ միլիոն 574 հազարի է հասել:

Կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում զոհվածների թիվը հետեւյալն են`

Բրազիլիա (168 հազար 141),  Ֆրանսիա (47 հազար 127), Արգենտինա (36 հազար 532), Պերու (35 հազար 446), Կոլումբիա (34 հազար 761), Բելգիա (15 հազար 196), Չիլի(14 հազար 955), Գերմանիա (13 հազար 788), Էկվադոր (13 հազար 73), Լեհաստան (12 հազար 88), Կանադա(11 հազար 265) եւ Ուկրաինա(10 հազար 369):



Այս թեմայով լուրեր