Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 85 հազարը անցել է: Դեպքերի թիվը 38 միլիոն 49 հազար է եղել, ապաքինվածների թիվն իսկ 28 միլիոն 608 հազարը անցել է:

1507960
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 220 հազար 11-ի է հասել: Երկրում դեպքերի թիվը 8 միլիոն 37 հազար է եղել: Ի դեպ Նախագահ Դոնալդ Թրամփին կատարված թեստավորման արդյունքը «նեկատիվ» է դուրս եկել:

Կորոնավիրուսի պատճառով 150 հազար 709 հոգու մահացած Բրազիլիայում դեպքերի թիվը 5 միլիոն 103 հազարի էհ ասել:

Մեկսիկայում 83 հազար 945 հոգի մահացել է վիրուսի պատճառով: Երկրում դեպքերի թիվն էլ 821 հազար 45 է եղել:

Համաճարակի Եվրոպայի էպիկենտրոնը լինող Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 50 ավելանալով 42 հազար 875 է եղել, վարակվածների թիվն իսկ 13 հազար 972 ավելանալով 617 հազար 688-ի է բարձրացել: Վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, թե դեպքերի թվերի բարձրացումը վտանգավոր մի կետի է հասել ու հայտարարել է, թե «միջին բարձր եւ շատ բարձր» լինելով 3 «ազդարարության փուլ» են ստեղծել: Կառավարության գիտական խորհրդատու Պատրիկ Վալենսը սեպտեմբերի 20-ին կատարած հայտարարությանը նշել է, թե կորոնավիրուսային դեպքերը ամեն շաբաթ կրկնապատվում է ու այսպես շարունակելու դեպքում ազդարարել է, թե հոգտեմբեր ամսվա մեջտեղը օրեկան 50 հազար դեպք հնարավոր է տեսնել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով մահացել է եւս 95 հոգի, այսպիսով զոհվածների թիվը հասել է 32 հազար 825-ի: Երկրում վիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում 8 հազար 505 ավելանալով 743 հազար 479-ի է բարձրացել:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56 հազար 821 դեպք, որոնցից 45 հազար 891-ն` առողջացած, 1026-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 հազար 598 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 327 հազար 163 թեստավորում:

 Այսպիսով` երեկ կատարվել է 1269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք: Կան 67 առողջացած: 

 



Այս թեմայով լուրեր