Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Աշխարհում նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 965 հազար 70-ը անցել է: Դեպքերի թիվը 31 միլիոն 240 հազար, ապաքինվածների թիվն իսկ 22 միլիոն 835 հազարը անցել է:

1494249
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
SÜPER FOTO koronavirus aşı.jpg
RUSYA KORONA.jpg
coronavirus.jpg
corona.jpg
corona.jpg

Հայաստանում սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47 հազար 552 դեպք, որոնցից 42հազար 637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 հազար 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265 հազար 241 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է հազար 633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Կան 29 առողջացած:

Հնդկաստանում վերջին մեկ օրում հազար 157 մարդ եւս մահանալու արդյունքում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 հազար 909-ի է բարձրացել: 86 հազար 961 նոր դեպք հաստատվելով սեպտեմբերի սկզբից ի վեր կորոնավիրուսային դեպքերում ռեկորտային մակարդակում բարձրացումներ գրանցված երկրում ընդհանուր դեպքերի թիվը 5 միլիոն 487 հազար 580 է եղել:

Իրաքում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 64 ավելանալով 8 հազար 555, վարակվածների թիվն իսկ 3 հազար 438 ավելանալով 319 հազար 35 է եղել:

297 հոգու մահացած Լիբանանում օրեկան դեպքերի թիվը առաջին անգամ 1000-ից ավել է եղել: Եւս 1006 մարդ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով դեպքերի թիվը 29 հազար 303-ի է բարձրացել:

Աֆրիկայի մայր ցամաքում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 34 հազար 8, վարակվածների թիվն էլ 1 միլիոն 413 հազար 416 է եղել:

Մայր ցամաքում կորոնավիրուսի պատճառով ամենաշատ զոհվածները 15 հազար 953 մահացու դեպքով Հարավային Աֆրիկան, 5 հազար 770 մահացու դեպքով Եգիպտոս, 1830 մահացու դեպքով Ալժիրն է եղել:

Հարավային Աֆրիկայում դեպքերի թիվը հասավ 661 հազար 211-ի, որին հաջորդում են Եգիպտոսը `102 հազար 15 դեպքով և Մարոկկոն` 101 հազար 743 դեպքով:



Այս թեմայով լուրեր