Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը եւ Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյինի մամլո ասուլիս են կազմակերպել

Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը ասեց. «Գերմանիան Իրաքի իշխանության կողքին պատրաստ է իր պարտականությունները կատարել:»

1490765
Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը եւ Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյինի մամլո ասուլիս են կազմակերպել

 

Հայկո Մաասը մայրաքաղաք Բեռլինում Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյինի հետ կատարած հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիս է կազմակերպել:

Մաասը նշել է, թե իր պաշտոնակիցի հետ քննարկել են տարածաշրջանի խնդիրները եւ ահաբեկչական կազմակերպություն ԴԵԱՇ-ի դեմ համատեղ պայքարը ու նշել է, թե ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային մակարդակում հաջողություն ձեռք բերելով հանդերձ ԴԵԱՇ-ի սպառնալիքը Իրաք, Սիրիա եւ Եվրոպայի համար դեր շարունակվում է:

Մաասը ասեց. «Ահաբեկության դեմ համատեղ պայքարը շատ կարեւոր է: Գերմանիան Իրաքի իշխանության կողքին պատրաստ է անել իր պարտականությունը:»

Նշելով, որ Իրաքի համար նույնպես կարևոր է քաղաքական և տնտեսական ոլորտում կայուն լինելը, Մաասը նշեց, որ այս համատեքստում գոհունակությամբ է ընդնում  Իրաքի կառավարության բարեփոխումների ծրագիրը:

Իրաքի ԱԳՆ Հուսեյինն էլ նշել է, թե ԴԵԱՇ-ի սպառնալիքը դեր շարունակվում է:

Հայտարարելով, որ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն ահաբեկչական կազմակերպությանը ինչպես ռազմական, այնպես էլ գաղափարական առումով հաղթելու համար ՝ Հուսեյնը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը այս պայքարում աջակցության համար:

Հիշեցնելով, որ Իրաքի խորհրդարանը որոշում կայացրեց չհեռացնել օտարերկրյա զորքերը երկրից, Հուսեյնը ասաց, որ իրենք այդ որոշումը հաշվի են առել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հետ իրենց բոլոր հանդիպումներում, բայց հստակ ժամկետ չի նշվել:

Հուսեյինը նշել է, թե սա ժամանակ է պահանջում ու Իրաքը աջակցության կարիք ունի անվտանգության և ռազմական հարցերում, և որ Սիրիայում և Իրաքում դեռ կան ԴԵԱՇ ահաբեկչական խմբավորումներ:

Հուսեյնը նշել է, որ իր գերմանացի պաշտոնակիցի հետ քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ Իրաքի եւ Եվրամիության համագործակցության հնարավորությունները:

 



Այս թեմայով լուրեր