Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Համաճարակից ամենաշատ ազդվող երկիր ԱՄՆ-ում Կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 183 հազար 653-ի է բարձրացել: Երկրում վիրուսով վարակվածների թիվն իսկ 6 միլիոնը անցել է:

1479924
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
koronavirüs amerika kıtası.jpg
koronavirüs.jpg
SPR Brazil korona.jpg

Նոր կորոնավիրուսային համաճարակից ամենաշատը ազդվող երկրորդ երկիր Բրազիլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 85 մարդ է մահացել: Այսպիոսով զոհվածների թիվը աճել է 117 հազար 756-ով: Երկրում դեպքերի թիվը 47 հազար 161 ավելանալով 3 միլիոն 722 հազարի է բարձրացել:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 203-ով՝ հասնելով 43 հազար 270-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 3 դեպք հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 262-ով և հասել 36 հազար 988-ի: Իրականացվել է հազար 938 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 200 հազար 507-ի:

Մեկսիկայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 626 ավելանալով 62 հազար 76-ի, դեպքերի թիվն իսկ 5 հազար 267 ավելանալով 573 հազար 888-ի է բարձրացել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին 7 օրում 129 մարդ է մահացել, զոհվածների թիվը բարձրացել է 28 հազար 971-ի: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, թե վերջին 24 ժամում 7 հազար 296 նոր դեպք է հաստատվել վարակվածների թիվը 419 հազար 849-ի է հասել:

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով 13 հոգի է մահացել, զոհվածների ընթհանուր թիվը 35 հազար 458-ի է հասել: Վերջին մեկ օրում հազար 367 նոր դեպք հաստատված երկրում դեպքերի ընդհանուր թիվը 262 հազար 540-ի է բարձրացել:



Այս թեմայով լուրեր