Ալ Սանի. «Քաթարի ու Թուրքիայի համագործակցությունը կարեւոր է տարածաշրջանի բարգավաճման համար»

Քաթարի Ամիր Ալ Սանին նշել է, թե արաբների եւ Թուրքիայի միջեւ համատեղ մշակութային ժառանգությունը տարածաշրջանի կայունություն եւ բարգավաճման համար դրական համագորածկցություն է ստեղծում:

1448097
Ալ Սանի. «Քաթարի ու Թուրքիայի համագործակցությունը կարեւոր է տարածաշրջանի բարգավաճման համար»

Ալ Սանին Նախագահ Էրդողանի Քաթարի մայրաքաղաք Դոհա այցելություն կատարելուց հետո թվիթերից հայտարարություն է կատարել:

Էրդողանի այցելության կապակցությամբ Քաթար եւ թուրք ժողովուրդների միջեւ խորը կապերի ուշադրություն դարձնող Ալ Սանին ասեց.

«Արաբների եւ Թուրքիայի միջեւ համատեղ մշակութային եւ աշխարհագրական մոտությունը տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման համար դրական համագործակցություն է ապահովում ու մարդկության առաջ գնալու հնարավորություն է տալիս:»

Քաթարի պաշտոնական լրատվական գործակալություն QNA-ը Էրդողանի պաշտոնական այցելության վերաբերյալ նշել է, թէ երկու ղեկավարներ Պաղեստին, Լիբիա,Սիրիա եւ Յեմենում կարեւոր զարգացումներն են քննարկել եւ երկու երկրների համար էլ կարեւորություն ունեցող միջազգային հարցերում խորհրդակցել են:

Լուրում նշել են, թէ ղեկավարները շեշտել են, որ վճրական են երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել, հատկապես տնտեսություն, արեւտրականություն, ներդրում, էներգիա եւ պաշտպանության ոլորտներում համատեղ շահեր զարգացնելու թեմաներն են քննարկել:



Այս թեմայով լուրեր