Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները Աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում516 հազարը անցել է: Դեպքերի թիվը 10 միլիոն 700 հազար, ապաքինվածների թիվն իսկ 5 միլիոն 800 հազար է եղել:

1447354
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները Աշխարհում
abd koronavirus.jpg
koronavirus.jpg
Azerbaycan_korona

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել, մահացել է 12 վարակակիր: Հուլիսի մեկի դրությամբ, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 26 հազար 65 դեպք: Այժմ բուժում է ստանում 10 հազար 900 պացիենտ, ապաքինվել է 14  հազար 563 մարդ: Կորոնավիրուսի պատճառով զոհվածների ընդհանուր թիվը բարձրացել է 602-ի:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում զոհվածների թիվը 21 ավելանալով 34 հազար 788-ի է բարձրացել: Ակտիվ դեպքերի թիվը 308 նվազելով 15 հազար 255-ի է նվազել: Երկրում 187 նոր դեպք է հաստատվել:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում եւս 18 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 29 հազար 861-ի վարակվածների թիվն իսկ 918 ավելանալով 202 հազար 70-ի է բարձրացել:

Իսպանիայում Առողջապահության նախարարությունը հայտարարել է, թէ համաճարակի պատճառով վերջին մեկ շաբաթում 19 մարդ է մահացել, զոհվածների թիվը 28 հազար 363-ի է բարձրացել: Նախարարությունը նշել է, թէ վերջին մեկ օրում 149 մարդ ավելացող դեպքերի թիվը 249 հազար 659-ի է բարձրացել:

Պորտուգալիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 3 մարդ է մահացել զոհվածների ընդհանուր թիվը հազար 579-ի է բարձրացել: 313 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվը 42 հազար 454-ի է բարձրացել:

 

 



Այս թեմայով լուրեր