Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 506 հազարը անցել է: Դեպքերի թիվը 10 միլիոն 346 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 5 միլիոն 611 հազարը անցել է:

1445879
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
Korona.jpg
koronavirus.jpg
srail korona.jpg
KORONA_MAKEDONYA.jpg

43 հազար 550 մարդու մահացած համաճարակի Եվրոպայի էպիկենտրոնը լինող Անգլիայում, մայրաքաղաք Լոնդոնի մոտ 160 կիլոմետր հյուսիսում գտնվող 400 հազար բնակչություն ունեցող Լեսթեր քաղաքում վերջին 2 շաբաթում 866 դեպք է հաստատվել: Առողջապահության Նախարար Մեթ Հանկոկը հայտարարել է, թէ այսօրվանից սկսյալ փակելու են ոչ հիմնական մանրածախ խանութները հինգշաբթի օրվանից սկսյալ էլ դպրոցները: Հանկոկը Լեսթերի բնակիչներին կոչ է արել մնալ տանը, քաղաքի մեջ եւ դուրս շրջագայություններ չկատարել ու շարունակեց. «Մենք ուշադիր կհետեւենք, թէ ենթարկվու՞մ են Սոցիալ հեռավորության կաննոններին թէ չէ, ու եթե հարկավոր գտնենք ավելի շատ քայլեր ենք ձեռնարկելու:»

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 482 նոր դեպք առոջացել է181 պացիենտ։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25 հազար127 դեպք, որոնցից 13 հազար 297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 11 հազար 571 թեստավորում:

 

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում գրանցվել է 6 մահ որը, փետրվար ամսից սկսյալ նվազագույն դեպքն է եղել, այսպիսով զոհվածների ընդհանուր թիվը 34 հազար 744-ի է բարձրացել: Երկրում ակտիվ դեպքերի թիվը 185 նվազել ու դարձել է 16 հազար 496: Վերջին մեկ օրում 174 նոր դեպք է հաստատվել: Երկրում համաճարակի էպիկենտրոնը լինող Լոմբարդիա շրջանում վիրուսի տարածվել շարունակելու պատճառով մինջեւ հուլիսի 14, բացօթյա տարածքներում դիմակ կրելու մասին հրաման է կատարվել:

Ֆրանսիայում վերջին 3 օրում 35 հոգու մահանալու հետեւանքում զոհվածների ընթհանուր թիվը բարձրացել է 29 հազար 813-ի: Վերջին մեկ օրում եւս 280 մարդ է վարակվել, դեպքերի ընդհանուր թիվը բարձրացել է 200 հազար 611-ի:

Իսպանիայում Առողջապահության Նախարարությունը հայտարարել է, թէ կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկրում վերջին մեկ շաբաթում 3 հոգի է մահացել, զոհվածների ընդհանուր թիվը բարձրացել է 28 հազար 346-ի: Նախարարությունը նշել է, թէ վերջին մեկ օրում 84 մարդ ավելացող դեպքերի թիվը 248 հազար 970-ի է հասել: Իսպանիայում հյուսիսում գտնվող մինջեւ հիմա 334 մարդու մահացած Աստուրիասում իսկ 17 օր է նոր դեպք չի հաստատվել:

Պորտուգալիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 4 պացիենտ: Համաճարակում զոհվածների ընդհանուր թիվը բարձրացել է հազար 568-ի: 266 նոր դեպք հաստատված երկրում վարակակիրների թիվն իսկ 41 հազար 912-ի է բարձրացել:

 



Այս թեմայով լուրեր