Եմենում Հուսիների հարձակումների արդյունքում զոհվածների քանակը բարձրացել է 87-ի

Եմենում Իրանի աջակցությունը ստացող Հուսիների Մարիբ քաղաքում իշխանության պատկանող ռազմական բազա կատարած օդային հարձակումներում զոհվածների քանակը բարձրացել է 87-ի:

1343616
Եմենում Հուսիների հարձակումների արդյունքում զոհվածների քանակը բարձրացել է 87-ի

 

Ռազմական աղբյուրներից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ Եմենի արեւելքում Մարիբ քաղաքում գտնվող ռազմական բազա կազմակերպված հարձակումներում 87 հոգի էմ հացել, 30 հոգի վիրավորվել:

Հարձակումներում վիրավորյալները տեղափոխվել են հիվանդանոց, որոշ վիրավորյալների իրավիճակն իսկ ծանր է:

Մարիբում Էլ Հեյե հիվանդանոցի պաշտոնիաները նշել են, թէ զոհվածների մեծամասնության իրավիճակը այնքնա ծանր է, որ չեն կարողանում նույնականացում անել, հիվանդանոցները զոհվածների եւ վիրավորյալների քանակի բարձր լինելու պատճառով լի են:

Իշխանության կապված ռազմական աղբյուրները հայտարարել էին թէ Հուսիների կողմից կազմակերպված հարձակումները զինված անօդաչու սարքերի միջոցով է իրականացրել:

Բանակից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ Եմենի բանակը նախօրեին Նեհեմ նահանգում գտնվող ռազմակետեր հարձակման նախապատրաստություն կատարող  Հուսիների դեմ արգելադրող գործողություն է կազմակերպել, բախումներում սպաննվել է 23 Հուսի, մահացել է 3 զինվոր:

 



Այս թեմայով լուրեր