Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների ցույցեր
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները շաբաթ «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի ընթացքում բերման են ենթարկել 300 մարդու: Այդ մասին կիրակի հայտնել է ներքին գործերի նախարարության պետքարտուղար Լորան Նունյեսը BFM հեռուստաընկերության եթերում:

Մեկնաբանելով երկրում ավելի քան երկու ամիս ընթացող «դեղին բաճկոնավորների» ակցիաները՝ Նունյեսը նշել է, որ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները բախվել են աննախադեպ բռնության հետ: Այդ կապակցությամբ նա կրկին արդարացրել է իրավապահների կողմից ռետինե փամփուշտների կիրառումը: «Եթե ոստիկանությունը չօգտագործի դրանք, նա չի հաղթահարի բռնության այդ ալիքը»,-հայտարարել է պետքարտուղարը:
Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալների՝ շաբաթ «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներին մասնակցել է գրեթե 84 հազար մարդ: Այդ օրը զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Փարիզում, Տուլուզում, Բորդոյում, Մարսելում, Ռուանում եւ այլ քաղաքներում: Մասնակիցները բողոքում էին նոր հարկերի դեմ եւ պահանջում անցկացնել «քաղաքացիական նախաձեռնության հանրաքվե»: