Ճանապարհորդության ծախսերի արդյունքում հրաժարական ՄԱԿ-ում

ՄԱԿ ծրագրի տնօրենը պաշտոնից հեռացել է պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ կատարած ծախսերի համար:

1091979
Ճանապարհորդության ծախսերի արդյունքում հրաժարական ՄԱԿ-ում

ՄԱԿ ծրագրի տնօրենը պաշտոնից հեռացել է պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ կատարած ծախսերի համար:

Շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ նրան մեղադրել են պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ անչափ շատ ծախսեր անելու մեջ։

Նորվեգիայի նախկին դիվանագետն ու շրջակա միջավայրի նախարարը երեքշաբթի հայտարարել է, որ ներքին վերահսկողական հանձնաժողովի կողմից ստացել է իր պաշտոնական ճանապարհորդությունների աուդիտի զեկույցը, եւ հինգշաբթի հրաժարական կտա։

Աուդիտի արդյունքները չեն հրապարակվել, սակայն սեպտեմբերին The Guardian-ը գրել էր, որ 22 ամսվա ընթացքում Սոլխեյմը ճանապարհորդությունների եւ հյուրանոցների վրա 500 000 դոլար է ծախսել։



Այս թեմայով լուրեր