Թրամփը սպառնացել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել Է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից:

1040491
Թրամփը սպառնացել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել Է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող Է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը:

«Եթե Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը դեպի լավը չգնա, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել Է նա Bloomberg News գործակալությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ նախագահը քանիցս դժգոհություն Է հայտնել կազմակերպության աշխատանքից, որը, նրա կարծիքով, ոտնահարում Է ամերիկյան շահերը: 
Թրամփը նաեւ «ոչ բավականաչափ լավ» Է համարել Եվրամիության կողմից ավելի վաղ ընդունված որոշումն ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերի չեղարկման մասին՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված՝ պողպատի եւ ալյումինի սակագների փոխարեն: 

«Դա ոչ բակավանաչափ լավ որոշում Է»,- ասել Է նախագահը: «Նրանց գնորդները սովորել են գնել իրենց, այլ ոչ թե մեր ավտոմեքենաները»:



Այս թեմայով լուրեր