Օդանավի վթար՝ Մեքսիկայում. կա 101 տուժած

Մեքսիկայի Դուրանգո քաղաքի օդանավակայանում երեքշաբթի տեղի ունեցած Աերոմեխիկո ընկերության օդանավի վթարի պատճառն է եղել ուժգին քամին, հայտնել է նույնանուն նահանգի ղեկավար Խոսե Ռոսաս Աիսպուրոն:

1023496

«Թռիչքը կատարելիս օդանավը եննթարկվել է ուժգին քամու հարվածին, որը օդանավին ստիպել է կտրուկ իջնել, եւ այն աջ թեւով հարվածվել է գետնին, ինչի հետեւանքով պոկվել են 2 շարժիչները»,- ասել է Աիսպուրոն համացանցում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

Տեղի ունեցածի հետեւանքով Embraer 190 օդանավը մոտ 300 մետրով դուրս է եկել թռիչքուղուց:

Օդանավում եղել է 97 մեծահասակ ուղեւոր, 2 երեխա եւ անձնակազմի 4 անդամ: Նահանգապետի խոսքով՝ տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ, զոհվածներ չկան: Վիրավորների թվում օդաչուն ծանր, սակայն կայուն վիճակում է, նա վնասվածք է ստացել ծոծրակի հատվածում:

Դեռեւս հիվանադանոցում է 49 մարդ: Embraer 190 օդանավը, որը շահագործվում է մոտ 10 տարի, վթարի է ենթարկվել Դուրանգոյից Մեխիկո ուղեւորվելիս: Ուղեւորների մեծ մասը եւ անձնակազմի անդամները, չնայած բռնկված հրդեհին, կարողացել են օդանավից դուրս գալ ինքնուրույն:

Այս թեմայով լուրեր