Google-ը տուգանվել է 2,42 մլրդ եվրոյով

Եվրահանձնաժողովը որոշել է Google-ին տուգանել 2,42 մլրդ եվրոյով

760329
Google-ը տուգանվել է 2,42 մլրդ եվրոյով

Եվրահանձնաժողովը որոշել է Google-ին տուգանել 2,42 մլրդ եվրոյով

Եվրահանձնաժողովը որոշել է 2,42 մլրդ եվրոյով տուգանել ամերիկյան Google ընկերության՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։

Այս մասին ասվել է երեքշաբթի Բրյուսելում տարածված Եվրահանձնաժողովի հայտարարությունում։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ ընկերությունը չարաշահում է շուկայում իր գերիշխող դիրքը՝ որպես որոնողական համակարգ ապօրինաբար առավելություն տալով Google –ի այլ արտադրանքներին։ Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող է որոշումը բողոքարկել Եվրոպական դատարանում։ Եվրահանձնաժողովը տուգանել է Alphabet հոլդինգին, որտեղ ներառված է Google-ը։ Ընկերությունը 90 օրվա ընթացքում պետք է դադարեցնի խախտումները, հակառակ պարագայում Եվրահանձնաժողովը լրացուցիչ տուգանքներ կսահմանի։



Այս թեմայով լուրեր