Ֆրանսիայում նախագահական ընտրություններ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական տվյալներն է հայտարարել:

721263
Ֆրանսիայում նախագահական ընտրություններ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական տվյալներն է հայտարարել:

RFI-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ են անցել թեկնածուներից «Առաջ» շարժման առաջնորդ, կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը: Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին: Հրապարակված վերջնական տվյալների համաձայն, Էմանուել Մակրոնն 1-ին փուլում ստացել է քվեների 23,75 տոկոսը, իսկ ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը։

Քվեարկության օրը ընտրողների մասնակցությունը 78,69 տոկոս է եղել։ «Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացած քվեների քանակով զբաղեցրել է 3-րդ տեղը, չորրորդում «Չնվաճված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն է։

Թեկնածուներից Բենուա Ամոնը, որն առաջադրվել էր Սոցիալիստական կուսակցությունից, լուրջ տարբերությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ մնացած 6 թեկնածուները ստացել են հինգ տոկոսից էլ քիչ քվեներ։

Նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքների հրապարակումից հետո այդ արդյունքներից դժգոհ մնացած ֆրանսիացիները կենտրոնում բողոքի քայլերթով դուրս են եկել Փարիզի կենտրոն:



Այս թեմայով լուրեր