Մահացել է Ռոման Հերցոգը

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

648414
Մահացել է Ռոման Հերցոգը

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

82 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը։

ՔԴՄ կուսակցության անդամ Ռոման Հերցոգը Գերմանիայի նախագահն է եղել 1994-1999 թվականներին։

Հերցոգը ծնվել է 1934–ի ապրիլի 5-ինբ Բավարիայի Լանդսհութ քաղաքում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1966–ին նա նշանակվել էր Բեռլինի ազատ համալսարանի Պետական իրավունքի ամբիոնի վարիչ։

Եղել է Կառլսռուհեի Դաշնային Սահմանադրական դատարանի նախագահը եւ Բադեն Վյուրթենբերգի ՆԳ նախարարը։

1994–ին ընտրվել էր միավորված Գերմանիայի առաջին նախագահի պաշտոնում։ 1999-ին նրան փոխարինեց Յոհաննես Ռաուն։



Այս թեմայով լուրեր