Աբբասը գնահատել է Փարիզյան համագումարը
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Պաղեստինի հարցի լուծման համար «Միջազգային առիթ» է համարել Փարիզյան համագումարը։
645512

Ռամալլահի նախագահական պալատում նա հանդիպել է հրեա ակատեմիկոս եւ հարյուրից ավել քաղաքական ակտիվիստի հետ։
Տեղում քննարկել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հունվարի 15-ին նախատեսվող համագումարում հնարավոր լուծումները եւ նախատեսվող լուծման մեխանիզմները։
Նա ասաց. «ՄԱԿ-ի որոշմամբ, Իսրայելի բնակավայրեր կառուցելու քաղաքականությունը չի բերելու խաղաղություն եւ հակառակ դրան միջազգային հանրությունը համամիտ է երկու պետություններով լուծմանը»։
«Իսրայելի ժողովրդի մեծամասնությունն էլ ցանկանում է խաղաղություն եւ ջանք է թափում դրա համար։ Մենք էլ ցանկանում ենք գրավման ավարտը եւ խաղաղությունը»։
Աբբաս եւ նրան ուղեկվող պատվիրակությունը ներկա կլինի Ֆրանսիայում կազմակերպվող համագումարում։