Կտուրի փլուզման հետեւանքով 160 զոհ

Նիգերիայում փլվել է եկեղեցու կտուրը, առնվազն 160 մարդ է զոհվել

628685
Կտուրի փլուզման հետեւանքով 160 զոհ

Նիգերիայում փլվել է եկեղեցու կտուրը, առնվազն 160 մարդ է զոհվել

Նիգերիայի Ակվա-Իբոմ նահանգի Ույո քաղաքում պատարագի ժամանակ փլվել է եկեղեցու կտուրը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 160  մարդ։ 

Ույոյի համալսարանին կից հիվանդանոցի ներկայացուցիչներից մեկի տեղեկություններով զոհվածների վերջնական քանակը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ է։

Ավելի վաղ  պարբերականը հայտնել էր, որ դեպքը կատարվել է մի եկեղեցում, որի շինությունն   անավարտ էր։ Կտուրը փլվել է ընկած մետաղական ձողերի պատճառով, որոնք պահում էին կոնստրուկցիան։

Շենքում պատահարի ժամանակ հարյուրավոր մարդիկ կային։


Պիտակներ: #Նիգերիա , #եկեղեցի

Այս թեմայով լուրեր