Դեմքի պատվաստում ցտացած կինը մահացել է

2005 թվականին առաջինը դեմքի պատվաստում ստացած ֆրանսիացի կին Իսավելա Դինորիեն մահացել է:

566967
Դեմքի պատվաստում ցտացած կինը մահացել է

2005 թվականին առաջինը դեմքի պատվաստում ստացած ֆրանսիացի կին Իսավելա Դինորիեն մահացել է:

Ֆրանսիայի հյուսիսում Ամիենս համալսարանի հիվանդանոցի կողմից կատարված հայտարարությունում ասվում է, որ 49-ամյա Դինորիեն ապրիլ ամսին հիվանդության պատճառով մահացել է, սակայն ընտանիքի ցանկությամբ դա հանրությանը չի հայտարարվել:

Հայտարարությունում, կնոջ մահը դեմքի պատվաստման պատճառով թե առողջական այլ խնդրի հետեւանքով է տեղի ունեցել, այդ մասին տեղեկություն չի փոխանցվել:

Հիշեցնենք, որ շան կծելու պատճառով դեմքը պատռվելուց հետո 2005 թվականին ֆրանսիացի բժիշտ Բերնարդ Դավուչհելի եւ Ժան-Միշել Դուբերնարդի կողմից Դինորիեյին մասամբ դեմքի պատվաստում էր կատարվել:

Այս վիրահատությունը, դեմքի պատվաստման վիրահատությունների մեջ պատմանշական էր համարվում:



Այս թեմայով լուրեր