Օրակարգ - 37

Իրաքում ուժի պայքար

Օրակարգ - 37

Իրաքում անցկացվող ընտրություններից 4 ամսի անցնելով հանդերձ հնարավոր չի եղել հիմնել կառավարություն։ Իրաքում քաղաքական ուժերըն շարունակում են փորձել կառավարություն կազմել։ Ամենաշատ ձայնը ստացող Մուկտեդա ես Սադրի ղեկավարած Սայրգունը կարեվոր քայլեր է ձեռնարկել կառավությունը կազմելու հարցում։ Մուկտեդա ես Սադրի ղեկավարած Սայրուն, Իրաքի վարչապետ Հայդար Էլ Իբադիի ղեկավարած Նասըր, Ամմար Հեկիմի ղեկավարած Հիկմետ եւ Իյադ Ալլավիի ղեկավարած Վատանիյե կոալիցիոնը հայտարարել են կառավարության մասին։ Բացի այդ կոալիցիոն կառավարության աջակցում են մի շարք սուննի եւ քրդական նոր շարժումներ։ Բայց Իրաքի խորհրդարանում տեղի ունեցող երկրորդ ժողովը չեղյալ է համարվել բավարար պատգամավորների քանակի չմասնակցելու պատճառով։ Երրորդը անցկացվելու է սեպտեմբերի 15-ին։ Իրաքի նախկին վարչապետ եւ Կանոնական պետություն կուսակցության ղեկավար Նուրի Էլ Մալիկին ու Ֆետիհ դաշնակցության ղեկավար Հադի Ամիրին ավելի շուտ են հայտարարել կոալիցիոն կառավարություն հիմնելու մասին։ Բայց Իրաքի սահմանադրության համաձայն կոալիցիոն ղեկավարությունը առաջինը իրավունք ունի կազմելու Սադրը, քանի ամենաշատ ձայնը նա է ստացել։

 

Ձեզ ենք փոխանցում SETA «քաղաքականություն, տնտեսություն եւ հասարակություն հետազոտող հիմնադրամ» ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Իրաքի սահմանադրության համաձայն նոր կառավարությունը հիմնելու համար սուննի դավանանքից անհրաժեշտ է ընտրել խորհրդարանի նախագահ։ Խորհրդարանի նախագահության համար թեկնածուներն են՝ Էնբարի նահանգապետ Մոհամադ Էլ Հալբուսի, նախագահի օգնական Ուսամե են Նուջեյֆ, Մոհամադ Թամիմ, Ռեշիդ Էլ Ազավի, Ահմետ Ջուբուրի եւ Թալալ եզ Զուբային։Իսկ երկու քրդական ուժեր, Քուրդիստանի դեմոկրատ եւ Քուրդիստանի հայրենասեր կուսակցությունները անկողմնակալ լինելով բոյկոտել են խորհրդարանի նիստերը։

 

Իրաքում կառավարություն հիմնելու ընթացքը ազդվում է, ներքին եւ արտաքին կիզակետներից։ Ներսում գտնվում է քաղաքական, դավանանքային եւ էթնիկական անջատումներ, իսկ արտաքինում մրցում են Իրան եւ ԱՄՆ։ Նախկին վարչապետ Մալիկին աջակցող Իրանը փորձում է երկրում ստեղծել Լիբանանի Հիզբուլլահի նման քաղաքական ուժ։

 

Իսկ ԱՄՆ, Իրանին փորձում է սահմանել Իրաքում։ Վաշինգտոնի ԻԼԻՊ-ի դեմ պայքարում հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքկուրքը մեծ ազդեցություն ունի կոալիցիոն ղեկավարությունը հիմնելու հարցում։ Նա քրդական երկու կուսակցությունների հետ հանդիպելով ցանկանում է արգելել նրանց իրանամետ քաղաքականության հետ համատեղ շարժը։ ԱՄՆ Իրաքում աջակցում է 4 կուսակցությունների կոալիցիոն ղեկավարության։ Բայց Մուկդետա ես Սադրի հակաամերիկյան ելույթները դժվարեցնում է աշխատանքներին։

 

Իրաքում կառավարություն կազմելու կարեվոր գործոններից մեկն է Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարը։ Իրաքում ՊԿԿ-ի տեղակայվելու իրականությամբ հանդերձ, Թուրքիան շարունակում է պայքարել «Որոշիչ» ռազմական գործողությամբ։ Թուրքական ԶԻՆՈՒԺ-ը հսկում է ՊԿԿ-ի շտաբ եւ դիրքերը։ Բացի այդ Սինջարում հատուկ ռազմական գործողություններով ձեռք բերում է հաջողություն։ Թուրքական անօդաչու սարքերը վերջինս վնասազերծել են ահաբեկչական խմբավորման տարածքային ղեկավարներից մեկին։

 

Իրաքում կառավարություն հիմնելու փորձը մեծ կարեվորություն ունի Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարում։ Իրաքում կառավարություն հիմնվելուց անմիջապես հետո, Թուրքիան համագործակցելով նրանց հետ կարող է ընդլայնացնել ահաբեկչության դեմ պայքարը։ Թուրքիան մեծ հավանականությամբ ճնշում կգործադրի ահաբեկչական խմբավորման ֆինանսական աղբյուրների եւ Սինջարում ազդեցությունը նվազեցնելու պահանջով նոր կառավարության վրա։


Պիտակներ: օրակարգ

Այս թեմայով լուրեր