Պաշտպանության Ազգային Արդյունաբերություն - 01

Պաշտպանության ոլորտում տեղական եւ ազգային ինքնաթիռների հեքիաթը՝ Հյուրկուշ (HÜRKUŞ) եւ մյուսները

Պաշտպանության Ազգային Արդյունաբերություն - 01

Պաշտպանության Ազգային Արդյունաբերություն - 01

Պաշտպանության ոլորտում տեղական եւ ազգային ինքնաթիռների հեքիաթը՝ Հյուրկուշ (HÜRKUŞ) եւ մյուսները

Թուրքիան պաշտպանության արդյունաբերության ոլորտում վերջին տարիներում կատարած նախաձեռնությունների դրական արդյունքները նկատել է կազմակերպվող վերջին գործողությունում։ Երկրի ներսում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, իսկ արտաասհմանում Եփրատի եւ Ձիթենու ճյուղ գործողություններում օգտագործվել է տեղական եւ ազգային արտադրությունները։ Տեղական զենքեր՝ անօդաչու եւ զինյալ անօդաչու սարքերի պատերազմին մասնակցությունը ու նրանց վերանորոգումը գրավել է բոլոր աշխարհի ուշադրությունը։ Անցյալում պաշտպանության ոլորտում արտաքին կախվածություն ունեցող Թուրքիան, վերջին տարիներում կարողանում է արտադրել ազգային ռազմանավ, տանկ, ռադար, անօդաչու սարք, զենք եւ տիեզերք է ուղակում արբանյակ։ Այս ոլորտում կատարվող նախաձեռնություն եւ արդյունաբերության ընկերությունների համագործակցության պատճառն է հզոր ղեկավարությունը։

 

Նուրի Դեմիրաղ՝ «Հաղթանակի առծիվը օդանավի թեվի վրա է նստել»

Թուրքիայի պաշտպանության ոլորտը հետազոտելուց հասկանում ենք, որ բազմաթիվ նախաձեռնություններ աջակցություն չեն ստացել ղեկավարներից։ 1930 թվական՝ Այդ տարիներում Թուրքիայի Դիվրիղի շրջանից լինող ձեռներեց Նուրի Դեմիրաղի հեքիաթը մեզ լուսաբանում է տարիներ շարունակ տեղական արտադրանքի անհաջողության մասին։ Նա երկրին երկաթագծերով զարդարելու համար ստանում է «Դեմիրաղ» ազգանունը։ Երկրի բարգավաճման համար տասնյակ նախագծերի տակը ունեցել է իր ստորագրությունը։ 1939թ-ին արտադրում է ինքնաթիռ, երկնքի դպրոցում կրթում է բազմաթիվ օդաչուներ։ «Հաղթանակը սուրի եզրում չե։ Հաղթանակի արծիվը սուրի եզրից է թրիչքի անցել եւ օդանավի թեվի վրա է նստել» խոսքերով Դեմիրաղը այդ օրերում ուշադրություն էր դարձնում երկնքրի կարեվորության։ Նա հիմնում է առաջին ինքնաթիռի գործարանը։ 1939թ-ին առաջին տեղական արտադրանքը երկնքում է։  

Բայց նրա գլխին գալիս է անհասկանալի դժբախտություն։ 1933թ-ին էներգիայի պահանջը բավարարելու նպատակով սյուն թվականի Բարգավաճման փոխնախարար Ալի Չեթինկայային Կեբանի ջրամբարի նախագիծը ներկայացնելուց ենթարկվում է վատ վերաբերմունքի։ Ալի Չեթինկայան այդ թվականներում 3 դատավորներից մեկն է եղել ազատագրական դատարաններում։ Դեմիրաղը նախագիծը ներկայացնելուց առաջ նախարարը ասում է․«Այո Նուրի ուզում ես ջրամբար սարքել։ Դա ինչպես ես նաելու, ում հետ ես համագործակցելու, այսքան ծանր գործի տակից ինչպես կարող ես դուրս գալ։ Ենթադրենք կառուցեցիր, բա ում ես վաճառելու էներգիան»։ Սառը մթնոլորտ էր տիրապետում սենյակում։ Մասնագետների հետ այցելություն կատարող Դեմիրաղը պատրաստ էր պատասխանելու նախարարին։ Նրա զեկուցագրում գտնվում է պատասխանները եւ ավելին։ Բայց նախարարը ցանկություն չի ունեցել լսելու Դեմիրաղին։ Նա նշում է․ «Հարգելի նախարար սա հայրենիքի ապագան է» եւ նախարարը պատասխանում է․«Քեզ մնաց հայրենիքի ապագան։ Դա մենք կանենք»։ 1933թ-ին նախագիծ ունեցող Կեբան ջրամբարը, 1966թ-ին կրկին գալիս է օրակարգ եւ կառուցվում է 10 տարում։ Այդ թվականի ղեկավարների պատճառով նախագիծը կառուցվում է 33 տարի ուշանալով։

Նուրի Դեմիրաղը 1939թ-ին արտադրում է առաջին ազգային ինքնաթիռը

1935թ-ին երկրի կարիքը հոգալու համար կազմակերպվում է ռազմարշավ։ 10 հազար լիրա նվիրատվություն կատարողների անունները տրվում էր ինքնաթիռին։ Նուրի Դեմիրաղը նվիրատվության փոխարեն իր բոլոր հարստությունը որոշել էր տրամադրել ինքնաթիռ սարքելու համար։ Նա մինջ այդ օրը վաստակած հարստությունը համարում էր «ազգի ավանդը»։

Եվրոպա եւ Ամերիկայից լիցենզիա վերցնելը համարում էր կեղծիք եւ սկսեց աշխատել տեղական ինքնաթիռ արտադրելու համար։ 1936թ-ին Բեշիկթաշում հիմնադրեց գործարանը։ Դինրիղիյում շինարարությունը նախատեսած գործարանի հետ միասին աշխատել է Յեշիլկոյ Աթաթուրք օդանավակայանի կառուցման համար։     

1937թ. Թուրք օդային ծառայության բացած 10 հատ ուսումնական ինքնաթիռ ու 65 հատ պլանորի մրցութային վաճառքը ձեռքբերած Դեմիրաղ եւ անձնակազմը գիշեր ցերեկ աշխատել են: Աթաթուրքի 1938-ի մահից հետո երկրում քաղաքական խառնվածություններ են սկսել: 1939-ին ինքնաթիռների բոլոր տեխնիկական պայմանները բավարարել եւ Թուրք օդային ծառայության  օդաչուների դրական զեկույցներին թեեւ, ինքնաթիռները մերժվել են: Ինքնաթիռներից մեկի Էսքիշեհիրում տարածքի նեղ լինելու պատճառով, հողատարածքին էր վթարվել: ԹՕԾ-ի պաշտոնյաները ինքնաթիռի տեխնիկական սխալի պատճառաբանմամբ գնումից հրաժարվեցին: Դեմիրաղը, ժամանակի բոլոր պաշտոնյաներին բազում անգամ նամակ գրած լինի անգամ, արդյունքի չեն հասել: Երկրի ապագան հետաքրքրող կարեւոր նախագիծը, խառնվածույուններ քաղաքական եւ իղծերին մատնվեց:

Թուրքական մեկնարկային եւ հիմնական ուսումնական ինքնաթիռի զարգացման նախաֆիծ Հյուրքուշ  

Այսօր երկրում քաղաքական ղեկավարների ազդեցությամբ եւ կից մարմինների աջակցությամբ մի շարք ազգային ծրագրեր են մշակվում: Հյուրքուշի օրինակ աշխատանքներն ավարտվել են: Ինչպես նաեւ աշխատանքները շարունակվող առաջին տեղական ինքնաթիռը 2023-ին կլինի երկնքում, որի համար աշխատանքներ են կատարվում: Եվրոպայի քաղավիացիայի կարեւոր առաջնորդից տեսակի լիցենզզավորում ստացած առաջին թորւքական ինքնաթիռ Հյուրքուշի երկու հատ օրինակն է արտադրվել: Հյուրքուշը, քաղաքացիական եւ ռազմական կարիքների հոգման նպատակով պատրաստված լիովին ինքնօրինակ աշխատանք է: Ինչպես նաեւ Հյուրքուշ-Ջ անվանված տեսակի զինելու գործողությունները շարունակվում են:

Ազգային Պատերազմական Ինքաթիռի Նախագիծ

Ազգային պատերազմական ինքնաթիռի նախագծով օդային ուժերի հրամանատարության 2030-ից հետո պատերազմական ինքնաթիռների կարիքը կիրականացվի երկրի ներսում պատրաստված տեսակներով: Տեղական արդյունաբերական ապրանքների առավելագույն մակարդակով օգտագործելու նպատակով աշխատանքներ են իրականացվում: Աշխատանքենրի շարունակված նախագծում առաջին չվերթը կկատարվի 2023-ին:

Ֆ35 Համատեղ Պատերազմական Ինքնաթիռի Նածագիծ

Նոր սերունդի ռազմական ինքնաթիռ Ֆ35 հինգերորդ սերունդ, մեկ օդաչու եւ մեկ շարժիչ, բազմանպատակ, ցածր տեսանելիության հատկությամբ որսորդ-ռազմական ինքնաթիռի ձեւավորում եւ արտադրությունը, ԱՄՆ-ի առաջնորդությամբ միջազգային համակարգմամբ (ԱՄՆ, Անգլիա, Իտալիա, Թուրքիա, Նիդեռլանդներ, Կանադա, Ավուստրալիա, Նորվեգիա եւ Դանիա) կողմից է պատրաստվում: Թուրքիան գտվում է նախագծում եւ ձեռք է բերում 100 ինքնաթիռ: Թուրքիան, նախագծի շրջանակում իր առաջին Ֆ35 ինքնաթիռը հունիսի 21-ին ստացավ Տեխասի Ֆորթ Վորթ օդանավակայանում կազմակերպված արարողությամբ: Ներկայումս Թուրքիայի օդաչուները ԱՄՆ-ում ուսումնական ծրագրերին են մասնակցում:

Թուրքիան Ֆ35-ի եվրոպական տարածքի վերին հատված եւ շարժիչ, բարդ վերանորոգում եւ խնամքի կենտրոնն է լինելու: Ֆ35 ինքնաթիռների ամենախառը կառուցային մասերից եղած «Միջին Վերին Հատված» ԱՄՆ-ից բացի կարտադրվի Թորւքիայում: Ինչպես նաեւ Ֆ35-Ա-Բ-Գ հատվածները, Ֆ35Ա մետալիկ ստոր հատված եւ օդային ճակատի Ֆ35 Ա-Բ-Գ օդային – տեղից բացի բեռ կրող կրիչ – Պյլոն արտադրությունը կլինի Թուրքիայում: Նուրբ հատված ՀԳԿ-ն եւ ԹՈՒԲԻԹԱՔ ՍԱԳԵ-ի զարգացրած Ռոքեթսանի արտադրած ՍՈՄ-Ժ-ն Ֆ35 ինտեգրումը կլինի Թուրքիայում: Պետության հետեւին կանգնած բոլոր նախագծեր կյանքի են կոչվում եւ նախկինում պետության դեմ եղած նախագծեր կյանքի չկոչցվեցին: Հաջորդ հոդվածներում կյանքի կոչված պաշտպանության նախագծերի պատմությունները կպատմենք:



Այս թեմայով լուրեր