Օրակարգ - 24

Ահաբեկչության դեմ պայքարում վճռական շարժ

Օրակարգ - 24

15 հուլիսից հետո հայտարարվող ահաբեկչության դեմ պայքարում նոր փուլի շնորհիվ Թուրքիան միայն իր սահմաններից ներս չե այլ պայքարելու է հենց ահաբեկչության աղբյուրում։ Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարին սկսել է Սիրիայում Եփրատի վահան գործողությամբ, իսկ ՊԿԿ-ՅՊԳ-ի դեմ պայքարը շարունակում է Սիրիայի Աֆրին քաղաքում կազմակերպվող Ձիթենու ճյուղ գործողության հետ։ Անկարան Աֆրինից հետո ՊԿԿ-ի դեմ զինյալ գործողություններ է անցկացնում Կանդիլ, Սինջար եւ Մյունբիչում։ Կանդիլում զինյալ գործողությունները սկսել էին ամիսներ առաջ, Մյունբիչի մասին դիվանագիտական դիալոգ կազմվելուց ԱՄՆ-ի հետ համաձայնության է հասել ճանապարհային քարտեզում եւ Սինջարում էլ զինյալ գործողության տարբերակը քննարկվում է դիվանագիտական ճանապարհներով։

 

Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարը համառոտ բացատրող Էրդողանը ասաց․«Տարածաշրջանում գտնվող միավորումները քայլ առ քայլ մոտիկանում են նրանց բույնը։ Ինչքան էլ ընդդիմությունը դեմ լինի, ապա Աֆրին, Ջերաբլուս, Էլ Բաբ եւ Ազազի նման ահաբեկիչներից մաքրվելու է Կանդիլը։ Ահաբեկիչների հետ ինչքան էլ համագործակցեն դիվանագետները, ապա մենք այս երկրի օրակարգից դուրս ենք հանելու ահաբեկչությունը։ Մենք Աֆրինի գործողության դեմ լինող գաղափարներին հարկ եղած դասը տալու ենք նաեւ ընտրարկղներում»։

 

Նախագահ Էրդողանը հունիսի 11-ին նշել էր հետեւյալը․«Կանդիլ եւ Սինջարին հարվածել ենք 20 ինքնաթիռներով ու ոչնչացրել ենք 14 կարեվոր դիրքեր։ Հարվածել եւ վերադարձել են ու շարունակելու են»։ Այսպիսով սկսեց Կանդիլի դեմ հսկայական գործողությունը։ Թուրքական հատուկ ջոկատայինների եւ կոմանդոսների մասնակցած գործողության արդյունքում 24կմ է մնացել Կանդիլին ու կառուցվել է 11 հսկման կետեր։

 

Թուրքիան Իրաքում տեղի ունեցող զինյալ գործողության հետ միայն Կանդիլը թիրախ չի վերցնում, այլ Սինջարը նախատեսելով փորձում է ՊԿԿ եւ նրա աջակից ահաբեկչական խմբավորումների կապը կտրել Սիրիայի հետ։ Իրաք եւ ԱՄՆ-ի զինվորների տեղակայման հետ ՊԿԿ ահաբեկչական խմբավորումը որոշակիօրեն նահանջել էր Սինջարից, բայց շարունակում է պահպանել իր էությունը։

 

 

Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարը չի սահմանում միայն ռազմական գործողություններով։ Մյուս կողմից դիվանագիտական մակարդակով քննարկումներ է կատարում Բաղդադ եւ Իրաքի հյուսիսային մասի ղեկավարութունների հետ, որը մեծ հաջողություն է թուրքական դիվանագիտության համար։ Նմանատիպ քննարկումները կատարվել են ՊԿԿ-ՅՊԳ-ին Սիրիայի Մյունբիչ քաղաքում աջակցող ԱՄՆ-ի հետ։

 

ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող դիվանագիտական բանակցությունները նշանակել է Մյունբիչի մասին ճանապարհային քարտեզը։ Ըստ նրա ՊԿԿ-ՅՊԳ-ի միավորումները Մյունբիչից նահանջելով տեղափոխվելու են Եփրատի գետի արեվելյան մասը, փաստօրեն Թուրքիա, ԱՄՆ եւ Ֆրանսիան համատեղ հսկելու են շրջանը։ Բացի այդ Մյունբիչում ստեղծվելու է տեղական խորհրդարան եւ պաշտպանության նոր միավորումներ։

 

Թուրքիայի ԱՄՆ-ի հետ ճանապարհային քարտեզը միայն չի ընդգրկում Մյունբիչը։ Նման որոշումներ կարելի է ապագայում կայացնել, Ռաքքա, Դեր Զոր եւ Թել Աբյադի համար։ Նշյալ վայրերում բնիկ ժողովրդները անհանգիստ են ահաբեկչական խմբավորում ՅՊԳ-ի չարչարանքներից։

 

Ահաբեկչության դեմ պայքարում նոր մոդելի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ ձեռք բերող Թուրքիան, հաջորդող օրերում ահաբեկչությունը ոչնչացնելու կամ նվազեցնելու համար ձեռնարկելու է նոր քայլեր։ ՊԿԿ-ՅՊԳ ահաբեկչական խմբավորումներ Իրաք եւ Սիրիայում տեղի ունեցող քաոսից օգտվելով փորձել են ազդեցիկ լինել, բայց Թուրքիան իր սահմաններից դուրս կատարելով ռազմական գործողություններ նվազեցրել է Թուրքիա կատարվող հարձակումները։ Թուրքիան ապագայում ցանկանում է բորորովին ոչնչացնել ահաբեկչությունը։


Պիտակներ: օրակարգ

Այս թեմայով լուրեր