Օրակարգ - 16

Ինչ է նշանակում ԱՄՆ-ի, ռեժիմի դեմ գործողությունը

Օրակարգ - 16

Սիրիայում ռեժիմի կողմից Արեվելյան Ղութայում ընդդիմադիրների դեմ քիմիական զենքի օգտագործումը մի անգամից նստել էր միջազգային հանրության օրակարգը եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ դաշնակից ուժերը որոշել էին օդային գործողություն կատարել։ Սպասվող օդային գործողությունը կազմկակերպվեց ապրիլի 14-ին։

 

ԱՄՆ, Ֆրանսիա եւ Անգլիայի օդային գործողությունը մի անգամյա եւ պատժող ակտիվություն էր։ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը հետազոտելուց հասկանում նեք, որ Թրամփը ցանկանում է երկարաժամկետ գործողություն, իսկ Ռուսաստանի հետ ավելի մեծ կոնֆլիկտներից հեռու մնացող ՊՆ Մատիս եւ Պենտագոնը դա նկարագրել էին մի անգամյա գործողություն։ Փաստօրեն օդային գործողությունը տեղի է ունեցել Մատիս եւ Պենտագոնի առաջարկած կերպով։

 

Ձեզ ենք փոխանցում SETA ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Իրականությունում ԱՄՆ, Ֆրանսիա եւ Անգլիան ցանկանում են Սիրիայում թիրախ վերցնել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող մասերը եւ շիա զինյալ միավորումների կենտրոնները։ Այսինքն ԱՄՆ չի ցանկանում ոչնչացնել Սիրիայում շարունակվող ռեժիմը։ ԱՄՆ-ի ձեռքը նման հնարավորություն անցնելով հանդերձ մերժել է դա կատարել։ Օբամայի օրոք միջին արեվելք եւ Սիրիայում ակտիվության հսկայական տարածքներ էին բացվել Ռուսաստան եւ Իրանի համար։ Բայց ներկա պահում երկու երկրների համար փոքրանում է ազդեցության տարածքները։

 

Իսրայել եւ տարածաշրջանային երկրների համար մեծ կարեվորություն ունի Իրանի սահմանափակումը։ Քանի որ Իսրայել, ծովածոցյան երկրների եւ Թուրքիայի համար անընդունելի է Իրանի տարածվող քաղաքականությունը։ Իրանի հեղափոխական բանակի, Հիզբուլլահի եւ Իրանի մաս կազմող զինյալ միավորումների թիվը Սիրիայում անցնում է 60 հազարը։ ԱՄՆ օդային հարձակման ընթացքում թիրախ է վերցրել նշյալ միավորումների դիրքերը, բայց դա էլ սահմանափակ գործողություն էր։ Իսրայելը մինջ այդ հրթիռակոծում էր Իրանի օգտագործած օդանավակայանները եւ զինանոցները։ ԱՄՆ-ի գլխավորած հարձակման դեմ հաջորդող օրերում սպասվում է Ռուսաստան եւ Իրանի համապատասխան քայլերը, չնայած մի քանի ամիս առաջ ռուս վարձկաններ, Ասադի կամավորներ եւ Իրանի միավորումները Դեր Զորում փորձել էին մուտք կատարել ՅՊԳ-ի կողմից հսկվող նավթամշակման գործարանը։ Բայց ամերիկյան կոլաիցիայի ռմբակոծությունը թույլ չտվեց նման քայլին։ Փաստօրեն Իրան եւ Ռուսաստանը շուտով կարող են գործողության սկսել Դեր Զորում ԱՄՆ-ի դեմ։

 

ՅՊԳ-ի հսկողության տակ գտնվող նավթամշակման գործարանի վրա Ռուսաստան եւ Իրանի հնարովոր գործողությունը, բնակչության մեծամասնութունը արաբների կազմած Դեր Զորում պատճառ կդառնա նոր հակամարտություններին։ Ընդ որում թիրախում է լինելու նավթի պաշարները։

 

Ռուսաստան եւ Իրանի հակազդեցությունը ինչ էլ լինի, միջազգային հանրության տեսանկյունից մեծ կարեվորություն ունի Ասադի իշխանության կողմից օգտագործվող քիմիական զենքը։ Իր ժողովրդի վրա քիմիական զենք կիրառող իշխանության համար սկսեց օրինականության հարցը։ Իշախնության պատերազմական հանցանքի դեմ կատարվող գործողությունը ունի մեծ կարեվորություն։ Թուրքիան գոհ է Դամասկոսի իշխանության հանցանքների դեմ կատարվող ռազմական պատժամիջոցից, բայց մտահոգում է Ռուսաստան եւ ԱՄՆ-ի միջեւ բարձրացող լարվածության մակարդակից։ Երկու երկրների համար միջնորդի դեր ունեցող Թուրքիայի քաղաքական վերելքը հասկացվում է Սիրիայում զբաղեցրած ռազմավարական դիրքից։ Թուրքիայի միջոնրդության շնորհիվ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ կրկին բացվեց դիվանագիտական եւ ռազմական մեխանիզմները։ ԱՄՆ, Ռուսաստանի աջակցությունը վայելող միավորումներին թիրախ վերցնելուց, Ռուսաստանը գործողության ընթացքում ուղղակիօրեն չմիչամտեց ռմբակոծմանը։

 

Տեխնոլոգիական զարգացում եւ պաշտպանության արդյունաբերության առումով հարաբերական համեմատություն կատարելուց հասկանում ենք, որ ներկա պահում միջազգային ուժերը չեն կարող միմիյանց թիրախ վերցնել։ Տնտեսական եւ գիբեր պատերազմներից բացի պայքարը շարունակվում է երրորդ կողմերի վրայով։  Ռուսաստանի աջակցած իշխանությունը հարված է ստացել ԱՄՆ-ի կողմից, արդյոք ԱՄՆ-ի աջակցած ՅՊԳ-ն հարված կստանա Ռուսաստանից։     

 


Պիտակներ: օրակարգ

Այս թեմայով լուրեր