Զբոսաշրջությունը Թուրքիայում - 4

Զբոսաշրջությունը Թուրքիայում

Զբոսաշրջությունը Թուրքիայում - 4

Թուրքիան, զարգացող համաշխարհային զբոսաշրջություն ոլորտում իր տեղե է զբաղեցնում ամենահարուստ երկրների ցանկում․Թուրքիան ամառային հանգստի գոտու հետ միատեղ, նաեւ հաստատուն քայլերով զարգացնում է մշակույթային զբոսաշրջության, եւ առողջապահության զբոսաշրջության ոլորտը․

Մենք այսօր այս ծրագրի ընթացում ձեզ կներկայացնենք զբոսաշրջային ոլորտներն որոնք դուք կարող եք տեսնել Թուրքիայում:

Հարգելի ունկնդիրներ, այս ծրագրում կխոսենք հիասքանչ քաղաք Ստամբուլի մասին: Կխոսենք պատմության մեջ իր բոլոր գեղեցկությամբ մշակույթի քաղաք Ստամբուլի մասին եւ նրա գեղեցիկ թաղամաս ու շինություններից:

Թուրքիայի Ձայն ռադիոկայանի հարգելի ընթերցողներ , Ստամբուլն այն քաղաքն է, որը պարունակում է բազում մշակույթների հարստություններ: Հարյուրամյակներ շարունակ մեծ կայսրություններին հյուրընկալած այս քաղաքը շրջելով ավարտել, օրեր ու անգամ ամիսներ կպահանջի: Միայն թե բոսֆորի շուրջ կառուցված բնակավայրերն առաջին անգամ տեսնող բոլոր տեղացի եւ օտար զբոսաշրջիկները, մեծ զարմանք են ապրում: Մինջ այսօր իմ շրջած ամենագեղեցիկ քաղաքների թվում կարելի է ասել առաջին եռյակում է:

Այստեղ դուք կարող եք տեսնել Թոփքափը պալատը: Այս պալատը ոչ միայն Թուրքիայի, այլ աշխարհի ամենագեղեցիկ պալատներից մեկն է, որը հարյուրամյակներ հյուրընկալել է Օսմանյան կայսրներին, եւ դա էլ Ստամբուլի ամենակարեւոր կառույցներից մեկն է: Թոփքափըն կառուցել է ճարտարապետ Սինանը: Պալատը 1924-ին վերածվել է թանգարանի:

Այստեղ կա կապույթ մզկիթը, որը կառուցվել է Մեհմետ Աղայի կողմից եւ կոչվում է Իզնիկի կապույտ մզկիթ: Ունի վեց հատ մինարետ եւ նմանակներից տարբերվում է:

Հարգելիներս… Ստամբուլ ժամանելիս չտեսնել Փակ շուկան, նշանակում է չայցելել Ստամբուլ: Աշխարհի աեմանակարեւոր եւ աշխարհի ամենատուրիստական կառույցներից մեկն է: Ֆաթիհ Սուլթան Մեհմետ հրահանգով 1461-ին կառուցվել եւ ունի 64 փողոց եւ 4000 խանութ:

Եթե անգամ առեւտուր չեք ցանկանում կատարել, դուք միայն թե զբոսաշրջության նպատակով էլ կարող եք մեկնել եւ հիանալ: Դոլմաբահչե պալատը գտնվում է հարակից տարածքում: Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, քանի, որ նա Ստամբուլի ամենաազդեցիկ ու շքեղ վայրն է:

Ճարտարապետ Կարապետ Բալյալ եւ Նիկողոս Բայլանի կողմից կառուցված պալատում անպայման այցելեք Քրիստալ աստիճաններ, Բաբ-ը Հումայուն դուռ, Կարապների լողավազան, Արարողությունների սրահ: Այստեղ կա 1551-1558 թվականների ընթացքում կառուցված Սուլեյմանիե մզկիթը:

Ճարտարապետ Սինանի ենթավարպետության տարիներին կառուցած Օրենսդիր Սուլթան Սուլեյմանի համար այս մզկիթը, ունի նաեւ դպրոց եւ սոցիալ միջավայրի համար տարածքներ: Այդտեղ է գտնվում Սուլթան Սուլեյմանի եւ նրա կնոջ Հուրրեմ Սուլթանի գերեզմանները:

Հաջորդ ծրագրերում կրկին հանդիպման ցանկությամբ:

Ցտեսություն:

 


Պիտակներ: Ստամբուլ , Թուրքիա

Այս թեմայով լուրեր