Զբոսաշրջությունը Թուրքիայում - 2

Զբոսաշրջությունը Թուրքիայում

Զբոսաշրջությունը Թուրքիայում - 2

Թուրքիան, զբոսաշրջության զարգացող այլընտրանքների առումով զարգացող երկրների շարքում է: Թուրքիայում ամառային եւ ծովափնյա հանգիստներին կից կան հնարավորությւոններ՝ մշակութային տուրիզմի, ինչպես նաեւ առողջական տուրիզմի: 

Թուրքիայում այս թանգարանները տեսնել հարկավոր է

Այս ծրագրի եթերին մենք կանդրադառնանք Թուրքիայում թանգարանների առաջին հինգյակին:

Պատմության ընթացքում մի շարք մշակույթներ հյուրընկալած Թուրքիան, այս մշակույթները ամելավ կերպ կարողանում է արտացոլել:  Թանգարաններում ներկայացվում են բազում մշակույթների ունեցվացքներ:

1 - Առաջինը որ մենք կանդրադառնանք դա Այասոֆիա թանգարանն է: Ստամբուլում 532 թվականին Բյուզանդացի կայսր Ժուստինիե կողմից որպես կատեդրալ կառուցված Այսոֆիան, 1453-ին Ֆաթիհ Սուլթան Մեհմետի Ստամբուլի նվաճմամբ օգտագործվել է որպես մզկիթ: 1935-ին որպես մզկիթ գործելը դադարել եւ թանգարանի է վերածվել: Այստեղ ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում ինչպես տեղացի այնպես էլ օտարազգյա:

2-րդ դա Թոփքափը պալատն է

Օսմանյան կայսրության իշխաններին հյուրընկալած Թոփքափը պալատը, ականատես եղած հարյուրամյա պատմությունները մեզ ամենալավ կերպ պատմող ստեղծագործություններից է: Ստամբուլի Սարայբուրնույում մոտ 400 տարի օսմանյան կայսրներին հյուրընկալած պալարտ, 1478-ին Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի կողմից է կառուցվել:

3-ը դա Անատոլիան քաղաքակրթությունների թանգարանն է:

Մայրաքաղաք Անկարայի Ալթընդաղ շրջանում, Անկարայի բերդի մոտ գտնվող Անատոլիան քաղաքակրթությունների թանգարանում են ներկայացվում անատոլիան տարածքում գտնված հնադարյան մի շարք աշխատանքներ: Այս թանգարան են այցելում հազարավոր քաղաքացիներ ու օտարազգյա զբոսաշրջիկներ: Հիթիթական շրջանից բազում մշակույթներ այստեղ ներկայացվում են ամենավառ կերպ:

4-րդ թանգարանը դա Հնագիտության թանգարանն է

Այս թանգարանը գտնվում է Ստամբուլում եւ հյուրընկալում է հազարավոր տարիների ստեղծագործություններ: 1891 թվականին բացված թանգարանը գործում է մինջ այսօր:

5-րդ թանգարանը կներկայացնեն Հաթայ քաղաքի Հնագիտության թանգարանը

Այս թանգարանը գտնվում է Թուրքիայի Հաթայ քաղաքում, եւ նախկինում անվանվում էր Անթաքիայի թանգարան: Հիթիական շրջանից Հելենիստական շրջանում եւ հռում եւ բյուզանդական պետությունների հազարամյա աշխատանքները ներկայացվում են այս թանգարանում:

Հաջորդ ծրագրում կշարունակենք ներկայացնել եւս 5 թանգարան

Ցտեսություն

 



Այս թեմայով լուրեր